RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4887, Տպվել է` 464, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈԱԿ-ՆԵՐՆ ՈՒ ԾԻԳ-ԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ

Ա. Մ.

Կառավարության երեկվա որոշմամբ դադարեցվեցին արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 65,5 մլն դրամ), ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 66,5 մլն դրամ), ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի եւ երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 61 մլն դրամ) պետական հիմնարկների (ՊՈԱԿ) գործունեությունը:

Միաժամանակ, կլուծարվեն նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սեւան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակըՙ ՀՀ կառավարության եւ «Աբու-Դաբի» զարգացման հիմնադրամի միջեւ «Արփա-Սեւան» թունելի վերականգնման ծրագրի ֆինանսավորման վարկային համաձայնագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքների պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի ավարտմամբ պայմանավորված: Կվերակազմակերպվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան-Արաքս-ջրառ» եւ «Սեւան-Հրազդան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները, դարձյալ զգալիորեն կրճատելով ծախսերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ