RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4993, Տպվել է` 458, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ Է ՓՈԽԱՐԺԵՔԸ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ

Ա. Մ.

Կարող է տարօինակ թվալ, բայց այս հարցը առաջանում է գործարարների մոտ, որոնք սովորաբար դժգոհում են փոխարժեքի կտրուկ տատանումներից եւ մշտապես նշում նրա կայունության կարեւորությունը: Հիմնական մտահագությունն այն է, թե արդյո՞ք Կենտրոնական բանկը արհեստականորեն չի պահում դոլար-դրամ փոխարժեքի կայունությունը եւ արդյո՞ք դա չի բերի կտրուկ տատանման ինչ-որ մի պահի:

Նման հարցադրումներին Կենտրոնական բանկի նախագահները եւ մյուս պատասխանատուները մշտապես ասում են, որ փոխարժեքը ԿԲ-ի գործառույթը չէ: ԿԲ-ն զբաղվում է գների կայունության պահպանմամբ, ինչն, իհարկե, ազդում է փոխարժեքի վրա: Սովորաբար, գների զսպման կամ փոխարժեքի կտրուկ տատանումներին հակազդելու համար Կենտրոնական բանկը կիրառում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության եւ նմանատիպ այլ գործիքներ: Սակայն դրանք ոչ թե կասեցնում են տատանումները, այլ միայն որոշակիորեն մեղմում: Ինչ վերաբերում է այս տարվա 9 ամիսների ընթացքում դոլար-դրամ փոխարժեքի կայունությանը եւ կտրուկ տատանումների բացակայությանը, ապա պատճառները կարելի է տեսնել արտարժույթի հոսքին առնչվող երեւույթների մեջ:

Նախ հիշեցնենք, որ տարեսկզբին միջին փոխարժեքը 484-485 դրամ էր 1 դոլարի դիմաց: Տարվա առաջին երկու ամիսներին այդ ցուցանիշը բարձրացավ մինչեւ 496 դրամ, ապա սկսեց աստիճանաբար իջնել, ներկայումս հասնելով 475 դրամ 1 դոլարի դիմաց ցուցանիշին: Այսինքն, դրամը արժեւորվել է: Ինչո՞վ է սա պայմանավորված: Արտաքին գործոններից հարկ է նշել նավթի միջազգային ցածր գինը եւ թույլ դոլարը ֆինանսական շուկաներում:

Ներքին գործոններից դա առաջին հերթին արտահանման ծավալների նկատելիՙ 20 տոկոսին (19,6 տոկոս) մոտեցող աճն է: 2016-ի 9 ամիսներին արտահանումը կազմել է 1 մլրդ 293 մլն դոլար նախորդ տարվա 9 ամիսների 1 մլրդ 81 մլն դոլարի դիմաց: Այսինքն, անցած 9 ամիսների ընթացքում 212 մլն դոլար ավելի է մտել Հայաստան: Ներմուծումն էլ կազմել է 2 մլրդ 295 մլն դոլարՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազելով 0,8 տոկոսով կամ 18 մլն դոլարով:

Մասնավոր փոխանցումները փոխարժեքի վրա ազդեցություն գործող կարեւոր գործոններից են: Այս տարվա 9 ամսիներին արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը (դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումների տարբերությունը) կազմել է 496 մլն դոլար: Նախորդ տարվա 9 ամիսներին այդ ցուցանիշը 656 մլն դոլար էր: Հոսքը նվազել է 60 մլն դոլարով:

Եթե արտահանման արդյունքում Հայաստան հավելյալ մուտք գործած դոլարի եւ մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքի տարբերությունը դիտարկենք, ապա ստացվում է, որ այս տարի մոտ 180 մլն դոլար ավելի դոլար է մուտք գործել Հայաստան, ինչը բնականաբար պետք է արժեւորեր դրամը: Կրկին նշենքՙ այն դեպքում, երբ դրան հակադրվող արտաքին գործոններ չեն եղել:

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ապա վերջին տարվա ընթացքում այն պարբերաբար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ գնաճի զսպման խնդիր հիմա չկա: Ընդհակառակը, Հայաստանում գնանկումային միջավայր է այժմ ձեւավորվել: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը պետք է նպաստեր դրամի արժեզրկմանը, բայց անգամ այս պարագայում դա տեղի չի ունենում, ինչը խոսում է առնվազն այս պահին հակառակ ուղղությամբ դրա վրա ազդելու փորձերի բացակայության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ