RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5522, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԿԱՐՈՂ Է ՓԱԿՎԵԼ

Հ. Ա.

Մոսկվայի թիվ 1650 հայկական պետական դպրոցը կարող է փակվել: Այս մասին հայտնել է դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Իրինա Ռուբանովան, նշելով, որ դպրոցը մտադիր են միացնել մոտակա ռուսական դպրոցին, եթե անհրաժեշտ ֆինանսավորող չգտնվի:

Տիկին Ռուբանովան նաեւ նշել է, որ իրենք ֆինանսավորման համար դիմել են Ռուսաստանի հայերի միությանը:

Ի դեպ, դպրոցը հիմնադրվել է 1989-ինՙ Սպիտակի երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում բուժում ստացող աղետի գոտու երեխաները կարողանան ուսում ստանալ:

ՀՀ ԿԳՆ-ից էլ հայտնում են, որ նախարարությունն արել է հնարավորինն այս հարցումՙ պատրաստակամություն հայտնելով դպրոցի բազայի վրա ապահովել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կրթական նախագծերի իրականացում:

Դպրոցի ճակատագիրը կորոշվի մինչեւ 2017-ի հունվարի 1-ը: Նոր տարում կա՛մ կշարունակենք ունենալ պետական հայկական դպրոց Մոսկվայում, կա՛մ էլ... Կամ է՞լ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ