RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-10-28 12:30:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2547, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿ ԲԱԿԻ ԵՐԵՔ ԵՆԹԱԿԱՅԱՆԸ

Արգիշտի 7/6 շենքի բնակիչ

Արգիշտի 7/6 նորակառույց շենքի դիմաց դեռ խորհրդային տարիներից ժառանգություն է մնացել եւ մինչեւ օրս գործում է ենթակայանՙ 400 կվ հզորությամբ, որը ապահովում է բնակիչներին եւ հասարակական կառույցներին էլեկտրաէներգիայով: Երբ կառուցապատողը նախագծում էր շենքի ներքին բակը, այն այլ կերպ էր ներկայացված: Արգիշտի 7/6 շենքի դիմաց նախատեսված էր խաղահրապարակ եւ հանգստյան գոտի, իսկ ենթակայանը պետք է այլ վայր տեղափոխվեր եւ վերակառուցվեր: Բնակիչներին անհասկանալի պայմաններում հին ենթակայանը պահպանվեց, շատ մոտ շենքին կառուցվեց նոր ենթակայան, որը կառուցման օրից մինչ այժմ չշահագործվեց, չծառայեց իր նպատակինՙ դարձավ շինաղբի հավաքատեղ եւ երեխաների համար վտանգավոր խաղավայր: Այսպիսովՙ «Գլենդել» պայմանական անունը կրող թաղամասի շենքերի բակում կառուցվեց 2-րդ կայանըՙ դառնալով «ուրվական» շինություն: Անզեն աչքով երեւում է, որ սխալ էր հին կայանի այդ վայրումՙ բակի կենտրոնում մնալը եւ հարեւանությամբՙ նոր կայանի կառուցումը: Հաշվի առնելով այն, որ երկուսը շատ մոտ են տեղակայված Արգիշտի 7/6 շենքին, վերջերս կատարվածը առավել համոզեց, որ այս երկու ենթակայանների զարգացման ուղին տարերային բնույթ է կրում: 11/12 շենքի համար բակի կենտրոնի այս հատվածում տեղադրվեց մի նոր ենթակայան, որը շենքերի բակում արդեն երրորդն էր: Պետք է նշել, որ այս շենքը ի տարբերություն բակի մյուս բոլոր շենքերին, ունի սպասարկման ֆինանսավորում, ինչը նշանակում է, որ վարձը բարձր է եւ շենքը ժողովրդական լեզվով «էլիտար» է: Պարզ է դառնում , որ այդ շենքի բնակիչների համար նույնպես, ինչպես դիմացը գտնվող 7/6 շենքի բնակիչներին դուր չի գա բակի կենտրոնում խաղահրապարակի հարեւանությամբ գտնվող ենթակայանները, թեպետՙ կարելի է ավելացնել, որ 11/12 շենքի հարեւան հատվածներում կան բավականին տարածքներ, ուր կարող էին իրենց համար նախատեսված ենթակայանը տեղադրել:

Ենթակայանը տեսքով ավտոտնակ է հիշեցնումՙ մետաղական, շարժական, 400կվ հզորությամբ, ինչպիսին խորհրդային ժամանակից ժառանգած մեր բակի հին կայանը: Բնակիչների խոսքով. «Հին ենթակայանը անտանելի ձայն է արձակում, որը հատկապես աղմկոտ է գիշերային ժամերին եւ ունի համապատասխան էլեկտրոմագնիսական դաշտ: Կատարվել է հին ենթակայանից արձակած ձայնի փորձաքննություն: Արգիշտի 7/6 շենքի բնակիչներին անհանգստացնում է այն, որ 11/12 շենքի համար տեղադրված նոր ենթակայանը կավելացնի ձայնային ֆոնը, որը լուրջ անհանգստություն կպատճառի բնակիչներին»:

Խնդրին լուծում տալու համար բնակիչները դիմեցին քաղաքապետարան, որտեղից պատասխան դեռ չկա:

Բնակիչների կարծիքով, պետք է մոռանալ, որ ամառվա տապին կարելի է զովանալու համար բացել պատուհանը, քանի որ արձակած ձայնը ամեն վարկյան կհետապնդի բոլորին, թե՛ ներքեւի, թե՛ վերեւի հարկերի բնակիչներին: Նրանց անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ մոտակա խաղահրապարակում խաղացող երեխաներին չի պաշտպանի այս կայանի ցանկապատ կոչվածը, որը վերեւից ամբողջությամբ բաց է: Բացի դա, այս զանգվածում անպայման կկուտակվի սարսափելի աղբ, քանի որ այսպիսի հատվածները չեն ենթարկվում մաքրման:

Պետք է նշել, որ այս կառույցի հարեւանությամբ կա շենքերի համար նախատեսված երեխաների միակ խաղահրապարակը: Բնակիչները հույս են փայփայում, որ իրենքՙ ինչպես այլ բակերի երեւանցիներ, երբեւէ կունենան բարեկարգ բակ, որտեղ ամեն ինչ կլինի իր ճիշտ տեղում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ