RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016



Տեղադրվել է` 2016-10-28 12:30:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3037, Տպվել է` 320, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԽՈՐԱԳԻՐՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒՆԻ». ՊԱՅԾԻԿ ԳԱԼԱՋՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՉԻՉՅԱՆ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Հայոց պետականությունըՙ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի եւ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:

Համաժողովի մասնակիցներից «Արմինյըն միրըոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի թղթակից, ամերիկահայ Պայծիկ Գալաջյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նախ անդրադարձավ համաժողովի խորագրինՙ ասելով. «Մեզ համար այս խորագրի ներքո համաժողովի անցկացումը խիստ կարեւոր էր: Իմ անձնական օրինակով կարող եմ փաստել, որ մինչեւ Հայաստանի անկախացումը երազում էինք, թե երբ է գալու պետականություն ունենալու եւ անկախ Հայաստան կերտելու օրը: Հետեւաբար ինձ համար խորագիրն ազգային միասնականության խորհուրդն ունի: Հայաստանն ինչպիսին էլ լինի, այն մերն է, մենք մի հյուլեն ենք մեր Հայրենիքի, որը պետք է պահենք ու փայփայենք այն: Լինելով մանկավարժՙ այս նույն գաղափարախոսությունը նաեւ աշակերտներիս եմ փոխանցել»:

Պայծիկ Գալաջյանը կարծում էՙ նմանօրինակ համաժողովներին մասնակցելն աշխարհի տարբեր կողմերում սփռված հայերին Հայաստանի շուրջը համախմբվելու բացառիկ առիթ է տալիս: Նախկինում տեղի ունեցած բոլոր համաժողովներին մասնակցել է, որոնք բարձր մակարդակով են անցել եւ զգալի արդյունք տվել: Կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ լրագրողների միջեւ փոխճանաչման դաշտ է ձեւավորվում, մտքեր են փոխանակվում, հայապահպանական տարբեր թեմաներ արծարծվումՙ վերջնական եզրահանգման գալով:

«Հայ լրագրողների միախմբումը չպետք է իրականանար, եթե ՀՀ սփյուռքի նախարարությունը գոյություն չունենար եւ նման հիասքանչ նախաձեռնությամբ հանդես չգար: Եթե համաժողովների ժամանակ ներկայացված առաջարկների միայն կեսը կյանքի կոչվեն, ապա ամեն բան, վստահաբար, լավ կլինի:

«Առհասարակ, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ տարվող հսկայական աշխատանքը, որ կատարում է ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ժրաջան աշխատակազմով, միայն դրվատանքի է արժանի»,- եզրափակիչ խոսքում ասաց լրագրողըՙ հավելելով, որ համաժողովին մասնակցելն իրենց դրական էներգիա է տալիս, որից հետո, Հայրենիքի ուժով լցված, վերադառնալով բնակության երկրներՙ սկսում են ավելի եռանդով աշխատել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ