RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 18:15:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2776, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՑ ՄԻ ՀԱՐՑ ԿՏԱ

Հ. ԱՖՅԱՆ

Ջիվան Ավետիսյանիՙ «Վերջին բնակիչը» ֆիլմին «Ազգ»-ն արդեն անդրադարձել է այս տարվա օգոստոսի 19-ի համարում: Հիշեցնենք, որ ֆիլմը ներկայացված էր այս տարվա երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում, սակայն ոչ մի մրցանակի չարժանացավ:

Ֆիլմը Արցախի պատերազմի մասին է: Ավելի ճիշտՙ պատերազմի մասին չէ: Ֆիլմը պատերազմը մերկացնելու մասին էՙ այն իսպառ բացառելու հույսով:

Ցավոք «Վերջին բնակիչը» երկար չմնաց մեծ էկրանին, դա էր պահանջում փառատոնի կանոնակարգը: Բայց ֆիլմի ստեղծագործական խմբից հայտնում են, որ ֆիլմի միջազգային ցուցադրումը սկսելուց առաջ, գալիք նոյեմբերի 17-ից, մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում հանդիսատեսը հնարավորություն կստանա նորից կամ առաջին անգամ տեսնել քարտաշ Աբգարին եւ նրա ադրբեջանցի ընկեր Իբրահիմին, ինչպես նաեւ Յուրգային... Մյուսներին, նրանց, ովքեր հանդիսատեսից պետք է հարցնենՙ «Պատերա՞զմն է ավելի ուժեղ, թե՞ մարդը»:

Նոյեմբերի 17-ից մայրաքաղաքի կինոթատրոններից դուրս եկած հանդիսատեսը պետք է պատասխանի այս հարցին եւ պետք է մտածի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ