RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2016-10-17 18:15:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2948, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՐՁԱՎ ՊՐԱՀԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

ՊՐԱՀԱ. -Սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը Պրահայի «Մանես» հայտնի ցուցասրահում անցկացվող միջազգային ճարտարապետական շաբաթին մասնակցեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Ճարտարապետության եւ քաղաքաշինության հարցերին նվիրված միջազգային այս ստուգատեսն անցկացվում էր 10-րդ անգամ: Այս տարվա ճարտարապետական շաբաթի կարգախոսն էր «Օրգանիկ քաղաք»-ը, որը ներկայացնում էր ժամանակակից աշխարհի ճարտարապետության, քաղաքաշինության, լանդշաֆտի, քաղաքի վերածնման եւ զարգացման օրինակներով ժյուրիի ընտրած ամենահաջողված նախագծերը: Այս տարի ներկայացվել էին 21 երկրների ճարտարապետների նախագծեր: «Արդեն չորրորդ անգամ ենք մասնակցում Պրահայի ճարտարապետական շաբաթին,- մեզ հետ զրույցում ասաց Պրահայի «Ճարտարապետական շաբաթ»ի Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւիկ Զաքարյանը: Նրա ջանքերի շնորհիվ այս տարի նման շաբաթ է անցկացվել նաեւ Հայաստանում:

«Նախորդ տարիներին Պրահայի հանձնաժողովն էր որոշում, թե որ նախագիծն է Հայաստանից մասնակցելու փառատոնին: Այս տարի պայմանագիր կնքեցինք իրենց հետ եւ արդեն մենք ձեւավորեցինք միջազգային հանձնաժողով, որն էլ ընտրեց մեր ուղարկած նախագծերից,- շարունակում է նա: Ժյուրին Հայաստանից հաղթող էր ճանաչել Tim Flynn Architects-ի ճարտարապետական արվեստանոցը, որի նախագիծն է Դիլիջանի միջազգային դպրոցը: Թիմ Ֆլինը բրիտանացի ճարտարապետ է, որի գրասենյակի նախագծով այժմ կառուցվում է նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի Արվեստի կենտրոնը: Այս կառույցի մանրակերտն էլ ներկայացված էր Պրահայի ճարտարապետական շաբաթում:

Տաթեւիկ Զաքարյանի ասելով չեխական ժյուրին շատ էր հավանել նաեւ հայաստանցի երիտասարդ ճարտարապետներ 23-ամյա Լուսինե Բաղդասարյանի եւ 22-ամյա Արամ Շահոյանի նախագծած Ուղղահայաց հողագործության կենտրոնի նախագիծը եւ նրանց պարգեւատրել էր հատուկ մրցանակով: «Այս մրցանակի շնորհիվ նրանք իրավունք ստացան մասնակցելու Պրահայի ճարտարապետական շաբաթինՙ առանց մանրակերտ ներկայացնելու, բայց փոխարենը նրանց մասին փակցվեց տեղեկատվական վահանակ եւ ցուցահանդեսի սրահում անընդհատ ցուցադրվում էր նրանց աշխատանքի մասին պատմող տեսահոլովակ: Մրցույթի արդյունքներում նաեւ Երեւանում անցկացրեցինք Ճարտարապետական շաբաթ, որին ներկայացվեցին բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ անցյալ տարիների հաղթողները: Ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցան նաեւ այլ միջոցառումներ, դասախոսություններ: Այս շաբաթները կազմակերպվելու են ամեն տարիՙ Պրահայի ճարտարապետական շաբաթի հետ համագործակցաբար»,- ասաց Տաթեիկ Զաքարյանը:

Նրա ասելով, իհարկե, Երեւանում տարվա ընթացքում կանցկացվեն նաեւ այլ ճարտարապետական միջոցառումներ: Հաջորդ տարիներին կներկայացվեն նաեւ ժյուրիի անդամների գործերը, ինչպես նաեւ միջազգային այլ ճարտարապետական գրասենյակների աշխատանքներ, որոնք ներկայացվել են Պրահայում:

Երեւանի ճարտարապետական շաբաթին այս տարի մասնակցել են 10 արվեստանոց, ամեն մեկը մի քանի նախագծերով: «Այս տարի ճարտարապետական շաբաթն անցկացրել ենք առանց մեծ հովանավորների: Մեզ համար մեծ օգնություն էր Թամանյանի անվան Ճարտարապետության ինստիտուտ-թանգարանի տրամադրած տարածքները, ինչպես նաեւ մեր թիմի եւ կամավորների անվարձահատույց աշխատանքը: Հաջորդ տարի եթե հովանավոր ունենանք, ապա մրցույթը կանցկացնենք առանց նախապայմանների,- ընդգծում է Երեւանի «Ճարտարապետական շաբաթ»ի տնօրենը:

Ի՞նչ է տալիս նման մրցույթներին մասնակցությունը մեր հարցին, Տաթեւիկ Զաքարյանը պատասխանում է. «Ամենակարեւորըՙ ճանաչում: Նաեւ մի հարթակ է, որտեղ տեղի է ունենում փորձի փոխանակում: Այնուհետեւ տպագրվում է կատալոգ (ուղեցույց-պատկերագիրք), որն ուղարկվում է բոլոր մասնակիցներին աշխարհով մեկ եւ նաեւ դրվում է համացանցում: Սա արդեն շատ մեծ գովազդ է: Օրինակ, մեր երիտասարդներիՙ Լուսինեի եւ Արամի աշխատանքն այնքան են հավանել, որ Պրահայի փառատոնի կազմակերպիչները նրանց նախագծի լուսանկարը զետեղել են ե՛ւ իրենց կայքէջումՙ իբրեւ փառատոնի խորհրդանիշ, ե՛ւ Պրահայի փողոցներում փակցված տարբեր վահանակների վրա են զետեղել, ինչը հայ ճարտարապետների աշխատանքի մեծ գնահատական է»:

«Ամբողջ փառատոնի դրականը նաեւ այն է, որ իրենք շեշտը դնում են ճարտարապետական միջավայրի վրա», -եզրափակում է Տաթեւիկը:

Հաջորդ տարի Ճարտարապետական շաբաթը կանցկացվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

«ՕՐԵՐ»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ