RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 18:15:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 5820, Տպվել է` 592, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄԵԾԱՐԳՈ ՔԱՂԱՔԱՊԵՏ,

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Շնորհավորում եմ պատվավոր, ավելի քան պատասխանատու, պարտավորեցնող պաշտոնը ստանձնելու առիթով եւ ցանկանում բեղմնավոր գործունեություն:

Վստահ եմ, թե յուրաքանչյուր հայաստանաբնակ, ոչ պակաս սփյուռքահայ, նախանձախնդիր է Գյումրիի բարօրության ու բարգավաճման հարցում, սակայն ավելի սրտցավ անձս ներկայացնեմ որպես մայրական կողմից գյումրեցի եւ Գյումրիի պատմությունը գրած պատմաբան հոր որդի, էլ չասեմՙ «հայրաքաղաքում» տարիներ աշխատած երջանիկ օրերի հայ մը:

Արդ, մի խնդրանք ու ցանկություն Ձեզ եւ բոլոր գյումրեցիներին:

Երբ ես կարդում եմ կամ լսում Գյումրիի սեռական հոլովի «ու» հոլովումը, որը հնչում էՙ Գյումրու, ճիշտն ասած, թրքահոտ եմ առնում, հիշելով Ղամարլու, Դավալու, Ջամշլու, Զնջռլու, Դոստլու անունները:

Եթե գյումրեցիք հրաժարվեցին Ալեքսանդրապոլից, որ ռուսական «հոտ» չգա, Լենինականից, որ կոմունիստական «հոտ» չգա, արդյո՞ք ճիշտ չի լինի առանց մեղանչելու հայոց լեզվի դեմ, գործածենք Գյումրիի տարբերակը, «ու»-ն թողնելով, ասենք, որդի բառի սեռական հոլովին, որ այդ «ու-ն պարապ չմնա»;

Եթե Լեզվի Տեսչությունն այս առաջարկիս համաձայնվի ու, նաեւ, բոլոր հեռուստաալիքներին եւ մամուլին բացատրի, թե ինչ է նշանակում հավաքագրել, երեւի էլ չլսենք «բյուջեի համար հավաքագրվեց X գումար», գիտնականը հավաքագրեց Y նյութ ...

Ապրենք, հուսանքՙ

Հ.Գ. Եթե ընթերցողին կհետաքրքրի կառուցել ու կառուցապատել կամ նորոգել ու հիմնանորոգել բառերի իմաստն ու տարբերությունը եւ արդյունքի չհասնելու դեպքում, նաՙ ընթերցողը «կողաշրջվի», տողերիս հեղինակին չվերագրեք...

Ռ. Կ.

12 հոկտեմբերի, 2016թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ