RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3015, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿԻՐԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՉ ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ԱՅԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

«Հայերը դարեր շարունակ առանձնակի տեղ են հատկացրել կրթությանն ու դրա որակի բարելավմանը, մեր մի ձեռքը եղել է Հայաստանում, մյուսը Արեւմուտքումՙ յուրացնելու համար եվրոպական կրթական համակարգի ձեռքբերումները,- Մանկավարժական համալսարանում սեպտեմբերի 30-ին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովն ու վստահեցրեց,- 21-րդ դարը գիտելիքի, կիրթ մարդու, կրթված հասարակության դար է, որտեղ առանց փորձի փոխանակման, եվրոպական արժեհամակարգի ներդրման հնարավոր չէ դիմակայել: Կրթական լավ համակարգ ունեցող երկրներում, ուր կա բարոյական եւ կիրթ հասարակությունՙ ոչ թե պատերազմ է, այլ խաղաղություն»:

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին եվրոպական գործընկեր ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի արդյունքներըՙ ամփոփելով 4 տարիների գործունեությունը, իրագործման լավագույն փորձը, «Կրթության միջազգային ասոցիացիա»-ն ու դրան անդամագրվելու առավելությունները:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատել տվեց, որ ծրագիրն ունեցավ դրական արդյունքեր ու հաջողություններ. «Ծրագրի սկզբնավորումը համընկավ այն վերափոխումների քաղաքականության հետ, որն իրականացնում է Մանկավարժական համալսարանը: Մագիստրոսական նոր դասընթացի մշակումն ու ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքը որակական նոր լիցք հաղորդեցին բարեփոխումների ընթացքին»,- ասաց նա եւ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը ՀՀ օրենսդիր մարմնի անունից վստահեցրեց, որ հնարավորինս աջակցելու են բուհերում նման ծրագրերի իրականացմանըՙ կրթության որակի բարձրացումը օրվա հրամայական համարելով:

2012 թվականին մեկնարկած ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի 4 տարվա արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացրեց ծրագրի կառավարման խմբի անդամ Ռուզաննա Մինասյանը . Կրթության կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի ներդրում, Կրթության միջազգային ասոցիացիայի ստեղծում, վերապատրաստումներ, ուսանողների փոխանակում, գրախոսվող միջազգային պարբերականի ստեղծում եւ այլն:

Ծրագրի կառավարման խմբի իտալացի անդամ Լուիզա Արդիզոնեն էլ հավելեց, որ ծրագիրը չէր ունենա նման արդյունք, եթե չլիներ մասնակից երկրների նվիրական աշխատանքը. «Տարբեր երկրների հաստատությունների ներկայացուցիչներ փորձում էին ինչ-որ բան ստեղծել եւ բարելավել իրենց երկրներում կրթության որակը», ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՄՊՀ-նՙ որպես Ծրագրի ղեկավար, համակարգում է ծրագրի բոլոր տեխնիկական եւ ֆինանսական խնդիրները: ՄԱՀԱԹՄԱ-ն եռամյա միջազգային ծրագիր է, որի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում եւ Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի եւ մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ: Արդյունքում ՀՊՄՀ-ում ստեղծվել է Կրթության կառավարման ամբիոն. մագիստրոսական ծրագիրը ներդրվել է 2013 թ. սեպտեմբերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ