RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4089, Տպվել է` 588, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ. «ԱՎԵԼԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՀԱՄԵՍՏ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ՀԱՍՆԵԼ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ»

Ա. Մ.

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ այցելեց կառավարություն եւ հանդիպում ունեցավ վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ: Նախագահը կառավարության թիվ մեկ խնդիրը համարեց կառավարման արդյունավետության բարձրացումը: «Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ եւ հետեւողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը: ... Հնարավոր է եւ պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցներն ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Կարծում եմՙ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի», ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով նոր Սահմանադրությամբ նախատեսված համակարգային փոփոխություններից, նախագահը նշեց, որ ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնումՙ դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը: «Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը», շեշտեց նախագահը եւ համոզմունք հայտնեց, որ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին:

«Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, եւ ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու: Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով», հավաստիացրեց Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր պատասխան խոսքում տեղեկացրեց, որ մոտ օրերս ներկայացվելիք կառավարության ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ եւ ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորության ապահովմանը: Նա նաեւ հավաստիացրեց, որ կառավարությունն աշխատելու է հասարակության հետ առավելագույն հետադարձ կապով եւ պարբերաբար բացատրելու է, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ նպատակով, որից հետո լսելու է հասարակության ակնկալիքներն ու խորհուրդները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ