RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 5863, Տպվել է` 625, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՌԱԿ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Հոկտեմբերի 2-ը թերեւս ամենակարեւոր օրն էր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում: Հայաստանի բազմաթիվ մարզերումՙ քաղաքներում եւ գյուղերում տեղի ունեցան քաղաքապետերի, գյուղապետերի եւ համապատասխանաբար դրանց ավագանիների քվեարկություններ, որոնք մեծամասամբ անցան բուռն ընտրապայքարի մթնոլորտում, քվեարկողների հոծ զանգվածների մասնակցությամբ: Բազմաթիվ կուսակցություններ, հանրությանը շատ հայտնի կամ բոլորովին անհայտ, իրենց թեկնածուներն էին առաջադրել հատկապես այն բնակավայրերում, որտեղ կուսակցական կառույցներ ունեն:

Ինչպես տեղեկացվել էր նախապես, Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը, հիմք ընդունելով ՌԱԿ համագումարի հանձնարարականը, որոշել էր ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին ոչ միայն իր ուժերը փորձարկելու, այլեւ կուսակցական իր կառույցները աշխուժացնելու, շրջանակներին, ակումբներին եւ անդամներին ակտիվացնելու, նրանց խորհրդարանական առաջիկա ընտրություններին նախապատրաստելու առաջադրանքով:

Շուրջ երկու ամիս տեւած եռանդուն աշխատանքներից հետո սպասելիքները արդարացան եւ արդյունավորվեցին: ՌԱԿ-ի Եղվարդի, Վանաձորի, Սպիտակի, Եղեգնաձորի, Սեւանի, Վարդենիսի, Սիսիանի եւ Մասիսի ակումբներն ու շրջանակները, ՌԱԿ Հանրապետական վարչության համաձայնությամբ եւ հաստատմամբ առաջադրել էին իրենց թեկնածուներին, որոնք, ըստ ամենայնի, աշխատել էին հրաշալիՙ համապատասխան բուկլետներով եւ փոստերներով, այցելություններով, հանդիպումներով եւ նույնիսկ բացօթյա համերգով (Եղեգնաձոր) իրենց շուրջ էին համախմբել համակիրների հոծ խմբեր: Եվ չուշացավ արդյունքըՙ ՌԱԿ առաջադրված 11 թեկնածուներից 10-ըՙ անցան ընտրական շեմը, ոմանք ձայների քանակով առաջատարների շարքում, փաստելով կուսակցության կենսունակությունը նաեւ մարզերում ու շրջաններում:

Ստորեւՙ ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած ՌԱԿ թեկնածուների ցուցակըՙ ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության.

Արման Վարդանի Գրիգորյանՙ Սիսիան

Ռաֆիկ Մհերի Զոհրաբյանՙ Եղվարդ

Հայկ Գագիկի Մկրտչյանՙ Եղվարդ

Խոսրով Սամվելի Ստեփանյանՙ Եղվարդ

Նորիկ Լեւիկի Խալաֆյանՙ Սեւան

Արտաշ Ռաֆիկի Այվազյանՙ Եղեգնաձոր

Տիգրան Համլետի Հակոբյանՙ Սպիտակ

Հրանտ Դանիելի Բաղդասարյանՙ Շիրակ, գյուղ Կամո

Վարդան Դավիթի Դավթյանՙ Վարդենիս

Իսկ ինչ վերաբերում է Վանաձոր քաղաքի ընտրություններին, որտեղ ՌԱԿ-ի թեկնածու Նելլի Գյուլզադյանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, օրենքով նախատեսված ինքնաբացարկների ժամկետի լրումից առաջ, առաջիկա օրերին, կամփոփվեն արդյունքները, եւ վստահաբար նա կդառնա քաղաքի ավագանու անդամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ