RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2897, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ 50 ՏԱՐԻ ԱՆՑ

Հ. Ծ.

Լրագրող Սթեֆանի Դազիոն Օրադելի (Նյու Յորք) «Bergen County Record» պարբերականում տեղեկացնում է, որ ավելի քան հիսուն տարի անց Բերգեն կաթոլիկական ավագ դպրոցի միաբանների կողմից 1963-78 թվերին մանկապղծության ենթարկված 21 անձինք, որոնք հիմա 53-ից 68 տարեկան են, վերջապես կստանան դրամական փոխհատուցում:

Անցյալ տարի տուժած կողմի ներկայացուցիչները դպրոցի առաջ բողոքի ցույց են կազմակերպել նշելով, որ իրենց գործի հետաքննության վերանայումը շատ երկար է տեւում: Ի վերջո կողմերը համաձայնության են եկել, որ ծխական դպրոցը վճարելու է 1.9 միլիոն դոլար ընդհանուր գումար տուժած կողմին: Տուժածներից յոթը հոգու դատապաշտպան Միչել Կարապետյանը մանրամասնել է «Road to Recovery Inc.-ի» (Ճանապարհ դեպի վերականգնում) կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ, որ յուրաքանչյուր տուժած կստանա 65-ից 115 հազար դոլարՙ ըստ հասցված վնասի բնույթի, ծանրության եւ հաճախականության:

Ի դեպ, «Spotlight» օսկարակիր ֆիլմում, որտեղ քննության է առնվում Մեսեչուսեթսում կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների կողմից նմանատիպ մանկապղծության պարագան, իրավաբան Կարապետյանին մարմնավորում է Ստենլի Թուչչին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ