RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 6134, Տպվել է` 598, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԲԱՔՎՈՒՄ

Ան.Հ.

Սեպտեմբերի 27-ից 30-ը Բաքվի «Էքսպո» կենտրոնում բացվել է ադրբեջանական միջազգային երկրորդ ADEX 2016 ռազմարդյունաբերական տոնավաճառը: Առաջինը կայացել է 2014-ին, ցուցահանդես-տոնավաճառն ունեցել է 200 մասնակից, 6421 այցելու: Տարբեր երկրներից Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած պատվիրակությունների անդամներին ողջունել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը եւ ներկայացրել վերջին տարիներին այդ ոլորտում Ադրբեջանի գրանցած հաջողությունները, հաղորդել, թե աշխարհում հայտնի մի շարք տոնավաճառներում կարողացել են ներկայացնել իրենց արտադրանքը: Ինչպես ծանուցում է «Ազերթաջը», տոնավաճառին մասնակցում են 34 երկրի 216 ձեռնարկություն, 19 երկրիցՙ 25 պատվիրակություն: Մասնակից երկրների շարքն ընդլայնվել էՙ ընդգրկելով Լատվիան, Մոնտենեգրոն, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Սերբիան: Ֆրանսիան, Չինաստանը, Պակիստանը նույնպես ներկայացված են ցուցահանդեսում: Թուրքիայից մասնակցում է 42 ընկերություն, Ռուսաստանիցՙ 23, Ուկրաինայիցՙ 7, Բելառուսիցՙ 11, Իսրայելիցՙ 13, Չեխիայիցՙ 12: Ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը իրազեկում է, թե սեպտեմբերի 28- ին Ադրբեջանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջեւ կնքվել է 2017 թվականի համագործակցության համաձայնագիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ