RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016



Տեղադրվել է` 2016-08-18 23:37:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2568, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎՃԱՐ Wi-Fi ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՏԻՆԵՐՙ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել շարժական կապի բաժանորդներին հասարակական վայրերում Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովելու հերթական նախաձեռնությամբ:

Փորձնական ծրագրի առաջին փուլն ընդգրկում է Երեւանի ամենամարդաշատ վայրերից մեկըՙ Վ. Սարգսյան փողոցին հարակից տարածքներըՙ Հանրապետության հրապարակից մինչեւ Ս. Շահումյանի հրապարակ:

Անվճար Wi-Fi ինտերնետից առանց հավելավճարների կկարողանան օգտվել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այլեւ շարժական կապի հայաստանյան այլ օպերատորների բաժանորդները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կունենան անսահմանափակ ինտերնետի լիարժեք հասանելիություն, պարզապես ուղարկելով *252# USSD հրահանգըՙ դեպի համակարգ մուտքի PIN-կոդը ստանալու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները կստանան մինչեւ 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, իսկ տվյալների փոխանցման ծառայություններից չօգտվող բաժանորդներըՙ 512 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, ինչը միանգամայն բավարար արագություն է շարժական կապից հարմարավետ օգտվելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ չհանդիսացող անձանց համար ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի վեբ-կայքեր դիտելու հնարավորությամբ, իսկ նախքան ինտերնետին միանալը նրանց կցուցադրվի կարճ հոլովակ կամ գովազդային բաներ (banner):

«Անվճար Wi-Fi կապի հասանելիությունն ունի մի շարք առավելություններ: Նրանք, ովքեր օգտվում են ինտերնետից հանգստի, ժամանցի կամ բիզնես նպատակներով, անշուշտ, կգնահատեն անվճար ինտերնետ ունենալու այս հնարավորությունը: Ծրագիրը նախատեսված է նաեւ Երեւան այցելողների համար, ովքեր մայրաքաղաքի մշակութային կենտրոնով զբոսնելիս կկարողանան օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից: Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում անվճար Wi-Fi գոտու ստեղծումը տրամաբանական շարունակությունն է մինչ այժմ իրականացված նախագծերի, որոնց շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ինտերնետ հասանելիություն է ապահովել Երեւանի մի շարք թանգարաններում եւ գրադարաններում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ