RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3243, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանում լայն հանրությանն եւ գիտական շրջանակների առաջ իր «դռներն է բացել» Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը (ԵՎՀԿ), որի նպատակն է, ներգրավելով ամենատարբեր մասնագիտությունների եւ աշխարահայացքի տեր մարդկանց, լսելի դարձնել երիտասարդների տեսակետներն ու հարցադրումները, հանրայնացնել կյանքի տարբեր ոլորտներին առնչվող եւ հասարակությանը հուզող հարցերի շուրջ արված նրանց վերլուծություններն ու դիտարկումները:

Կենտրոնը, որն իր բնույթով առաջինն է մեր երկրում, ձգտում է նպաստել Հայաստանում վերլուծական դաշտի առավել կայացմանն ու անկախացմանը: ԵՎՀԿ տեղեկատվական հարթակների միջոցով հայաստանցի երիտասարդների վերլուծական աշխատանքներն այսօր հասանելի են դառնում ոչ միայն հայալեզու, այլեւ օտարերկրացի ընթերցողին: Իսկ կենտրոնի անդամների լավագույն վերլուծությունները, որոնք կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի չափանիշներին, մոտ ապագայում կտպագրվեն եւ կստանան գիտական հոդվածների կարգավիճակ:

Նախապատմություն.- Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ստեղծվել է 2011 թ. մայիսին մի խումբ երիտասարդների կողմից, բայց լայն հանրությանն իր աշխատանքներով ներկայացել է 2015 թվականի նոյեմբերից: Կենտրոնը գործում է կամավոր սկզբունքով: Այն ապաքաղաքական հարթակ է, ուր կարող են ներգրավվել ակտիվ, նախաձեռնող, տաղանդավոր եւ մոտիվացված երիտասարդները: Այս կարճ ժամանակահատվածում Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի շուրջ առաջած մեծ հետաքրքրությունը վկայում է հայաստանյան իրականությունում նման հարթակների անհրաժեշտության եւ կարեւորության մասին:

Կենտրոնի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր պաշտոնական կայքից` www.acoya.org, ինչպես նաեւՙ սոցիալական ցանցերում գործող ԵՎՀԿ էջերից`

www.facebook.com/acoya.org, www.twitter.com/YoungAnalysts եւ bit.ly/23jURU1:

ՀՀ, ք. Երեւան, 0054, Դավթաշեն, 1 թաղ., 52շ., 9բ.

Հեռ. +374 43 097 051, էլ. կայք: acoya.org

Էլ. Հասցե: info@acoya.org, business@acoya.org

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ