RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 3762, Տպվել է` 535, Ուղարկվել է էլ.փոստով` 520

ԱՌԱՋԻՆ ՏՈՀՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸՙ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ

Հ.Ծ.

Ապրիլի 9-ին Ամերիկայի հայկական թանգարանում (Ուոթերթաուն) կայանալու է առաջին հայկական տոհմաբանական համագումարը, որի ընթացքում ներկաները ծանոթանալու են իրենց հայկական արմատները որոնելու նորագույն մեթոդներին եւ միջոցներին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Համագումարի գաղափարը ծնվել է կազմակերպիչներից երկուսիՙ Մարկ Արսլանի (Հայ ներգաղթողների ծրագրի հեղինակ) եւ Ջորջ Աղջայանի («Արեւմտյան Հայաստանին» նվիրված կայքի հիմնադիր) միջեւ կայացած հեռախոսային կապի արդյունքում: Նրանք պարզել են, որ շատերը չգիտեն իրենց նախնիների ժառանգությունը ուսումնասիրելու գործընթացում ամենաարդիական տեխնոլոգիաների ընձեռած աննախադեպ հնարավորությունների մասին:

Զեկուցումներով հանդես են գալու Թրեյսի Քինին (Tracy Keeney)ՙ ֆեյսբուքի 2,500 այցելու ունեցող «Armenian Genealogy» էջի հիմնադիրը, Մարկ Արսլանը, Վահե Թաշճյանը (Houshamadyan.org), Ջանեթ Աչուկյան-Անդրեոպուլոսը եւ Սթիվն Քյուրքչյանը:

Համագումարի հովանավորներն են Ամերիկայի հայկական թանգարանը, Հայկական լուսանկարչական արժեքները փրկելու եւ «Հուշամատյան» կազմակերպությունները, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների «ՆԱԱՍՐ» կենտրոնը եւ «Համազգայինի» բոստոնյան մասնաճյուղը:

Մանրամասնություններըՙ «armenian genealogy conference.com» կայքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ