RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 4773, Տպվել է` 579, Ուղարկվել է էլ.փոստով` 570

«ԿԱՆՉ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸՙ ՇՈՒՏՈՎ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ապրիլի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում «AVAGYAN» production-ը առաջին անգամ կներկայացնի «Կանչ» գեղարվեստական ֆիլմը:

Ֆիլմի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Հայկ Ավագյանն է:

«Կանչ» գեղարվեստական ֆիլմը պատմում է Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած պատանիներ Վարդանի ու Միհրանի ճակատագրի մասին, որոնցից մեկը բռնությամբ, մյուսը` կամա-ակամա, հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում: Վարդանն այլ ելք չունենալով ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երեւացող մոր, հոր, պապի եւ քրոջ Արաքսիի տեսիլքները անընդհատ հիշեցնում են պապիի նվիրած Սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը: Վարժարանում դաժան կտտանքների է ենթարկվում ադանացի Միհրանը, ում Իբրահիմ են կոչում, սակայն Վարդանը հնարավորինս օգնում է նրան Վարդանն, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած գիրքը, եւ փորձում փախուստի դիմել Միհրանի հետ:

Բեմադրող ռեժիսորը Գուժ Թադեւոսյանն է, սցենարիստները Կառլեն Աբրահամյանն ու Սամվել Թադեւոսյանը, բեմադրող օպերատորները Արիկ Հարությունյանը, Վահե Սաֆարյանը, հնչյունային ռեժիսորը Հայկ Իսրայելյանը, բեմադրող նկարիչը Տաթեւ Հովհաննիսյանը, կոմպոզիտորը Էդմոնդ Մակարյանը, տնօրենը Մերի Առաքելյանը Դերերում Հենրիկ Շահբազյան, Լեւոն Վարդապետյան, Անետա Օհանջ, Հովակ Գալոյան, Ռուբեն Կարապետյան, Ռոմելա Թամարյան, Դավիթ Հովակիմյան եւ այլք

Իսկ ֆիլմի սաունդթրեքը կատարում է Եվրոտեսիլ 2011-ի մասնակից Դալիթա Ավանեսյանը: Ի դեպ, դուդուկով նվագակցում է նաեւ 8-ամյա դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ նվագեց Ծիծեռնակաբերդում:

Նշենք, որ «AVAGYAN» production արդեն իսկ հանդիսատեսի դատին է հանձնել «Ճամբարում» առաջին գեղարվեստական-մանկապատանեկան ֆիլմը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ