RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 5289, Տպվել է` 597, Ուղարկվել է էլ.փոստով` 585

ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ՞ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պարզ կդառնա Ռուսաստանի Դաշնության վարչապետի Հայաստան կատարելիք առաջիկա այցից հետո

Հայաստանի սահմանին մատակարավող ռուսական գազի գնի իջեցումն արդեն կարելի է կայացած փաստ համարել: Այն պահից ի վեր, ինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նման խնդրանքով Հայաստանը դիմել է Ռուսաստանին, զանազան մեկնաբանություներ եւ ենթադրություններ են եղել դրա շուրջ: Այս կամ այն «հավաստի» աղբյուրներից, ոմանք տեղեկացել են, որ Ռուսաստանը մտադրություն չունի իջեցնելու այդ գինը: Նման «տեղեկությունը» զարմանալի զուգադիպությամբ համընկավ Հովիկ Աբրահամյանի երկրորդ հայտարարության հետ, որտեղ նա նշում էր, որ «Գազպրոմ Արմենիան» նույնպես պետք է «Գազպրոմին» ներկայացնի գազի գնի իջեցման շահավետությունը: Իբր ռուսական կողմը չէր ցանկացել, դրա համար էլ Հայաստանի վարչապետը նոր հայտարարություն է արել:

Այժմ արդեն պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինն անպայամն իջնելու է, եւ վերոնշյալ «հավաստի» տեղեկություններ ունեցողները հիմա էլ սկսել են գուշակել գազի սպասվող նոր գինը, մոռանալով իրենց նախորդ ասածը: Ինչեւէ, ամեն դեպքում դա ավելի անվնաս ենթադրություն է եւ հավանականություն կա, որ այն մոտ կլինի գազի սպասվող նոր գնին: Դժվար չէ ենթադրել, որ 1000 խմ գազի համար 165 դոլարի գինը չի կարող դառնալ, ասենքՙ 130 կամ 110 դոլար: Նվազումը կարող է լինել 10 կամ առավելագույնը 15 տոկոսի շրջակայքում:

Այստեղ կրկին հիշեցնենք, որ Հայաստանին մատակարարվող գազի գինն արդեն իսկ աշխարհում ամենաէժաններից է: Այն 2015-ին ռուսական կողմը կրկին իջեցրել է մեր խնդրանքովՙ նախկին 189 դոլար գնից, այն բանից հետո, երբ հայկական դրամը արժեզրկվեց մոտ 15 տոկոսով: Ճիշտ է, նախկին գնի հետ տարբերությունը մնում էր «Գազպրոմ Արմենիային», դրամի արժեզրկումից ընկերության կորուստները ծածկելու համար: Ակնկալվում է, որ նորՙ իջեցված գինը հնարավորություն կստեղծի սպառողների համար եւս գազի գինն իջեցնել: Համենայնդեպս, եթե սպառողների համար գազի գնի իջեցման հավանականությունը կա, ապա նույնը ասել գազի գնի իջեցման հետեւանքով էլեկտրական էներգիայի սակագնի իջեցման մասին, առայժմ դժվար է:

2015-ի տվյալներով Հայաստանում արտադրվել է մոտ 7,8 մլրդ կՎտ/ժ էլկետրաէներգիա, որի մոտ 36 տոկոսը կամ 2,8 մլրդ կՎտ/ժ-ն արտադրվել է ջերմային էլեկտրակայանների կողմից, գրեթե նույնքանըՙ ատոմային կայանի կողմից եւ մոտ 28 տոկոսն էլ կամ 2,2 մլրդ կՎտ/ժ-ն էլՙ հիդրոկայանների կողմից: Ի դեպ, անցյալ տարի ավելացել են ՀԷԿ-երի եւ ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները, նվազելՙ ՋԷԿ-երի արտադրածը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազից ստացվող էլեկտրական էներգիայի ծավալը կազմում է մոտ 36 տոկոս, ապա տեսականորեն հնարավոր է, որ գազի 10-15 տոկոս էժանացումը պետք է բերի էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 3-5 տոկոս կամ 1,5-2,5 դրամ նվազմանը: Սակայն, դա կախված է նաեւ նրանից, թե ինչպե՞ս կփոխվի կայաններին մատակարարվող էլեկտրաէնեգիայի սակագինը, ի՞նչ ծավալի էներգիա կարտադրեն նրանք, ինչպես կփոխվի փոխարժեքը, չհաշված տեխնիկական, վարչական ծախսերի նվազումը կամ ավելացումը:

Ամեն դեպքում, շատ ժամանակ չի մնացել գազի սակագնի փոփոխությանը: Ծրագրվում է այդ մասին հայտարարել ապրիլ ամսվա սկզբին Հայաստան կատարելիք Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցի եւ հայ-ռուսական միջկառավարական հանդիպումների ժամանակ: Բնական է, որ Հայաստանի թե՛ տնտեսվարողները, թե՛ բնակչությունը կցանկանան գազի եւ էլկտրաէներգիայի գնի նվազումը, ակնկալելով դրանից բխող սոցիալ-տնտեսական նպաստավոր զարգացումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ