RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3051, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՅՑՙ ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ

Մարտի 23-ին լրացավ հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 147- ամյակը, եւ այդ առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ բարերարների ճեմուղում կայացավ մեծանուն հայի հոբելյանին նվիրված միջոցառում։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ բարերարի անունը կրող դպրոցի սաների հետ ծաղիկներ դրեց Գալուստ Գյուլբենկյանի հուշակոթողի առջեւ։

Գյուլբենկյանի կյանքի եւ գործունեության մասին ուշագրավ դրվագներ պատմող համարներով ելույթ ունեցան Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի սաները։

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Գյուլբենկյանը հայապահպանության անկյունաքար էր համարում Հայ եկեղեցին, ուստի նրա բարեգործական ամենամեծ ներդրումները կապված էին եկեղեցու հետ։ «Խորհրդային տարիներից առ այսօր «Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամը օգնում է Երեւանի Մատենադարանին, մեծ բարերարի անվան կրթաթոշակներով են ապահովվում աշխարհի տարբեր երկրների հայազգի հարյուրավոր ուսանողներ»,- նշեց նախարարը։

Նախարար Հրանուշ Հակոբյանն արժեւորեց մեծ բարերարի ավանդըՙ Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը Լիբանանի Այնճար գյուղում եւ Բեյրութի Պուրճ Համուտ թաղամասում տեղավորելու գործում։

Գյուլբենկյանի կյանքի ու գործունեության, հետագայումՙ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամի բազմաբնույթ բարեգործական ծրագրերի մասին խոսեց դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը։

Միջոցառման մասնակից դպրոցականները խոստացան օրինակ վերցնել Գալուստ Գյուլբենկյանից եւ անմար պահել նրա հիշատակը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ