RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4078, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԱՌՈՂ «Viva» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՇԱՐՔ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ ներառող նոր, հարմարավետ ու մատչելի սակագնային պլանների շարք, որը բաժանորդներին թույլ կտա զգալիորեն օպտիմալացնել հաղորդակցման ծախսերը: «Viva» սակագնային պլանների շարքն առավելագույնս հարմարեցված է այն բաժանորդների հաղորդակցման պահանջներին, որոնց անհրաժեշտ են ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների մատչելի փաթեթներՙ մեկ սակագնային պլանի շրջանակում:

Ֆիքսված գումարի դիմաց բաժանորդը ստանում է խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 ֆիքսված ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն եւ, իհարկեՙ շարժական գերարագ ինտերնետ:

«Viva» սակագնային պլանների առանձնահատկությունն այն է, որ բաժանորդն առաջարկվող տարբերակներից կարող է ընտրել իր հաղորդակցման կարիքներին առավելագույնս համապատասխանողըՙ ներառված ներցանցային, դեպի այլ ցանցեր եւ արտերկիր խոսելաժամանակի, գերարագ ինտերնետի նախընտրելի ծավալով, SMS հաղորդագրությունների նախընտրելի քանակով, եւ այս ամենըՙ մատչելի գումարի դիմաց: Բացի այդ, «Viva» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է հեշտությամբ անցում կատարել մեկ սակագնային պլանից մյուսին, ինչպես նաեւ, ըստ նախընտրությանՙ վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով` նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային եւ կանխավճարային տարբերակների որոշակի սահմանափակումները:

Նոր սակագնային պլանների շարքն առավել ճկուն է եւ ունի օգտագործման համար ավելի պարզ կառուցվածք: Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքումՙ այն իսկապես արտացոլում է տարբեր ծավալի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող եւ այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները:

Սակագնային շարքի կոմերցիոն մեկնարկի օրը համընկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանիՙ սպասարկման կենտրոն կատարած հերթական այցելության հետ: Այս անգամ նա այցելել էր Արտաշատի սպասարկման կենտրոն:

««Viva» սակագնային պլանների շարքը ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում առաջարկելու նոր մոտեցում է: Սակագնային պլանների նոր շարքը ճկուն է եւ առավելագույնս հարմարեցված բաժանորդի կարիքներին: Հարկ է նշել, որ բաժանորդն, ըստ նախընտրության, կարող է վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով, նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային եւ կանխավճարային տարբերակներին բնորոշ սահմանափակումները: «Viva»-ի մյուս առավելությունն էլ այն է, որ բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է մեկ տարբերակից անցում կատարել մյուսինՙ իր հայեցողությամբ եւ առանց սպասարկման կենտրոն այցելելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Խոսելով մարզային սպասարկման կենտրոն այցելելու նպատակների մասինՙ Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Մարզային գրասենյակներ կատարվող այցելությունները նորություն չեն: Այցելում եւ շարունակելու եմ այցելել անսպասելիորեն, առանց նախազգուշացնելու, նաեւՙ որպես հաճախորդ: Հաճախակի այցելությունների, հանդիպումների, ինչպես նաեւ վերաորակավորման դասընթացների նպատակն աշխատակիցների շրջանում այն համոզման շարունակական արմատավորումն է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ոլորտի աշխատակիցը գտնվում է «առաջին գծում» եւ պատասխանատու է ընկերության վարկանիշը բարձր պահելու համար, ինչպես օլիմպիական մարզիկըՙ երկրի համբավը բարձր պահելու համար»:

«Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթներ

ԾառայությունViva 1500Viva 2500Viva 3500Viva 5500Viva 7500
Ակտիվացման գին1500 դրամ2500 դրամ3500 դրամ5500 դրամ7500 դրամ
Ներցանցային խոսելաժամանակ1500 րոպե2500 րոպե3500 րոպե5500 րոպե7500 րոպե
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա*0050 րոպե200 րոպե350 րոպե
SMSՙ դեպի ՀՀ բջջային ցանցեր150250250250350
Ինտերնետ1000 ՄԲ2000 ՄԲ3000 ՄԲ5000 ՄԲ10 000 ՄԲ

* (համարահավաքման ձեւաչափՙ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար])

Սպառելուց հետո օգտագործվող ծառայությունների սակագների, նախընտրած փաթեթին միանալու հրահանգների եւ այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:

Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ