RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3626, Տպվել է` 305, Ուղարկվել է էլ.փոստով` 263

Ո՞Վ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

Gallup International կազմակերպությունը հարցում է անցկացրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերաբերյալՙ պարզելու նրա ժողովրդականության եւ հանրահայտության մակարդակը: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ֆրանցիսկոս պապն աշխարհում ավելի հանրահայտ է եւ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան աշխարհի որեւէ քաղաքական առաջնորդ:

64 երկրներում անցկացված հարցման արդյունքներից պարզ է դարձել նաեւ, որ Պապը առավել մեծ ժողովրդականություն է վայելում, իհարկե, կաթոլիկների եւ հրեաների շրջանում: Ուշագրավ է, որ Ֆրանցիսկոս պապի մասին դրական են խոսել նաեւ բողոքականները, աթեիստները եւ ագնոստիկները:

Մյուս կողմից, Պապն ամենացածր վարկանիշն ունի Թունիսում, Թուրքիայում եւ Ալժիրում, իսկ, օրինակ, Ադրբեջանում, հարցմանը մասնակից մարդկանց մեծամասնությունը գրեթե ոչինչ չի լսել Ֆրանցիսկոս պապի մասին:

Այսինքն, երբ Բաքվում, Թուրքիայի հետ միասին, Վատիկանում հենց Ֆրանցիսկոս պապի մատուցած Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված պատարագի հետ կապված բողոքում էր Վատիկանին, չգիտեին, թե կոնկրետ ո՞ւմ է ուղղված իրենց բողոքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ