RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4181, Տպվել է` 292, Ուղարկվել է էլ.փոստով` 273

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել էՙ «Դպրոցական տարիքի երեխաների վարքը առողջության տեսանկյունից-2016» զեկույցը: Ուսումնասիրվել են աշխարհի 42 երկրի 11-15 տարեկան 220 հազար երեխաների տվյալները: Պարզվում է, որ աշխարհում ամենաառողջ եւ երջանիկ երեխաներն ապրում են Հայաստանում, Նիդերլանդներում եւ Ալբանիայում:

Սա այն պարագայում, երբ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համատեղ զեկույցից պարզվել է, որ Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19 տոկոսը թերաճ է, այսինքն սնվելու խնդիր ունի: Այսինքն երկրում մինչեւ հինգ տարեկան ամեն հինգերորդ երեխան սնվելու խնդիր ունի:

Այնպես, որ մեր երկրում մինչեւ հինգ տարեկանը, փաստորեն, այնքան էլ երջանիկ չեն, 11-15 տարեկանում երջանիկ են, իսկ չափահասներըՙ նորից երջանիկ չեն, քանի որ մեկ այլ միջազգային կազմակակերպության ուսումնասիրություններ էր կատարել աշխարհի 157 երկրներում եւ պատահական մարդկանց հարցրել, թե համարո՞ւմ են արդյոք նրանք իրենց երջանիկ: Արդյունքում, պարզվել էր, որ աշխարհի 157 երկրների մեջ Հայաստանըՙ 121-րդ տեղում էՙ երջանկության առումով:

Հիմա, մենք երջանի՞կ երկիր ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ