RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2811, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 85

ԵՐԿԻՐԸ ԼՔԵԼՈՒ ՀՐԱՄԱՆՙ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻՆ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանն Իսպանիայից Բելգիա է տեղափոխվել 2012-ին: Մինչ օրս ապրում է Բելգիայում եւ մրցամարտերում հանդես գալիս Բելգիայի դրոշի եւ օրհներգի ներքո: Պրոֆեսիոնալ ռինգում մեր հայրենակիցը մինչ օրս չունի պարտություն, միջին քաշային կարգում դարձել է Բենիլյուքսի չեմպիոն: WBF (Աշխարհի բռնցքլամարտի ֆեդերացիա) վարկածով վաստակել է նաեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Բելգիայի թագավորից եւ թագուհուց ստացել է հատուկ շնորհակալանքներ եւ շնորհակալագիր: Բելգիացիները հպարտանում են հայ բռնցքամարտիկի հաղթանակներով: Սակայն, պարզվում է, հաղթանակներն այնքան էլ բավարար չեն` երկրում բնակություն հաստատելու համար: Սաշա Ենգոյանն անսպասելիորեն, առանց որեւէ լուրջ հիմնավորման, երկիրը լքելու հրաման է ստացել: Արդեն մեկ շաբաթ է, աղմկահարույց հրամանը դարձել է բելգիական լրատվամիջոցների եւ հասարակության լայն քննարկման թեման: Բելգիացիները Սաշա Ենգոյանին սատարելու բազմաթիվ փորձեր են ձեռնարկում, հուսալով, որ բելգիական կառավարությունը մեր հայրենակցին, այնուամենայնիվ, աշխատանքի թույլտվություն կտրամադրի:

Սաշա Ենգոյանի ընտանիքը գտնվում է անորոշ իրավիճակում: Կինը մոտ օրերս լույս աշխարհ է բերելու երկրորդ երեխային, սակայն չունի բժշկական ապահովագրություն:

Հայ բռնցքամարտիկին սատարելու համար մոբիլիզացվել են բելգիական լրատվամիջոցները:

«Ստացվում է, որ Բելգիան մեդալներ ստանալու, հաղթանակներ վայելելու համար պատրաստ է խոստումներ շռայլել, սակայն խոսքից գործին անցնելու, բելգիական կացություն տրամադրելու համարՙ մոռանում, ուրանում է տրված խոստումները: Հայ բռնցքամարտիկը մեդալներով համարվում է բելգիացի, բայց, ոչ թղթերով», այսպես են մեկնաբանում բելգիական լրատվամիջոցները, հուսալով, որ արձագանքն այնուամենայնիվ դրական ազդեցություն կունենա, եւ Սաշա Ենգոյանի ընտանիքի երկրից արտաքսման վերաբերյալ որոշումը կկասեցվի:

Ապրիլի 29-ին, Բելգիայի Գենտ քաղաքում սպասվում է հայ չեմպիոնի մենամարտը. մեր հայրենակիցը հուսով է, որ կպայքարի մինչեւ հաղթանակ եւ չի հիասթափեցնի իր երկրպագուներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ