RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 12:06:39Կորոնավիրուսի 23 նոր դեպք, 96 առողջացած, 5 մահ
2020-08-10 11:33:45Խոշոր նավթային ընկերության շահույթն ընկել է
2020-08-10 11:31:16Վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1205, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԸՍՏ «ԻՆԴԻՓԵՆԴԵՆՏԻ», ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Պ. Ք.

Սիրիայի պատերազմը չի ավարտվել, բայց արդեն կարելի է ասել, թե ովքեր կդառնան առավել հավանական հաղթողները եւ պարտվողները, գրում է բրիտանական «Ինդիփենդենտ» թերթը:

Ռուսաստանն առաջատար դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում: Եվ եթե մի քանի ամիս առաջ քննադատներն ասում էին, թե Մոսկվան կզղջա պատերազմին միջամտելու համար, ապա այսօր ոչ ոք չի կասկածում, որ հենց Ռուսաստանն է դարձել պատերազմի ելքը վճռող գլխավոր ուժը:

Ռուսաստանի վերածնունդը ակնհայտ դարձավ Մյունխենի կոնֆերանսում, որտեղ Ջոն Քերրին եւ Սերգեյ Լավրովը հայտարարեցին Սիրիայում զինադադարի հաստատման մասին:

Թերթը կարծում է, որ ռուսական օդուժի եւ շիա մարտիկների օգնության շնորհիվ Բաշար Ասադը տանուլ չի տա պատերազմը: Նաեւ ակնհայտ է, որ Ասադի եւ Ռուսաստանի ուժերը վերջերս էական հաջողությունների են հասել հակաահաբեկչական պայքարում:

Սակայն ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները չեն համակերպվի պարտությանը: Այսպես, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ռազմական գործողություն սկսելու հարցը, բայց, թերթի կարծիքով, նրանցից ոչ մեկն այլեւս չունի Սիրիայի իրադրության վրա ազդելու երբեմնի կարողությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ