RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1160, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՆԻՑՍ ԽԱԽՏԵԼ Է ՌԴ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Պ. Ք.

1921 թ. ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության պայմանագիրը խախտվել է արդեն Երրորդ աշխարհամարտից առաջ, երբ պանթյուրքական կազմակերպությունները քարոզում էին կայսրության ընդլայնում: Բացի դրանից, Թուրքիան օգնություն է տրամադրել չեչեն գրոհայիններին, նշում է ռուսաստանցի հայտնի փորձագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, որը ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող է: Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման վերաբերյալ Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինի եւ Սերգեյ Օբուխովի արած առաջարկությանն անդրադառնալովՙ Նադեին-Ռաեւսկին ՌԻԱ գործակալության թղթակցին ասել է, որ Մոսկվայի պայմանագրում կա մի շատ կարեւոր հոդված, որը երկու կողմերին պարտավորեցնում է հրաժարվել միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից, սեփական տարածքում թույլ չտալ մյուս կողմի դեմ ուղղված որեւէ հակակառավարական գործունեություն, այդ թվում տարածքի մի մասի անջատմանն ուղղված գործունեություն:

Սակայն թուրքական կողմը մշտապես խախտել է հենց այդ հոդվածը: Նադեին-Ռաեւսկին հիշեցնում է, որ դեռ Երկրորդ աշխարհամարտից առաջ Թուրքիան ապաստան էր տվել քաղաքական ամեն տեսակ թափթփուկների, որոնք ծրագրում էին ստեղծել Մեծ Թուրանՙ Ադրիատիկ ծովից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընկած մի վիթխարի կայսրություն, որտեղ պետք է իշխեին թուրքերը: Սրան գումարվում էին բացահայտորեն կայսրության ընդլայնում քարոզող պանթյուրքիստական կազմակերպությունները, այդ թվում «Ազգայնական շարժման կուսակցությունը» եւ դրա երիտասարդական թեւըՙ «Գորշ գայլեր» կազմակերպությունը: Այսինքն Թուրքիան չի հրաժարվել Մեծ Թուրանի գաղափարից, ինչը պայմանագրի կոպիտ խախտում է:

Նադեին-Ռաեւսկու խոսքերով, պայմանագրի մեկ ուրիշ խախտում էր Թուրքիայում չեչեն գրոհայիններին հատկացված օգնությունը: «Թուրքիայի տարածքում ապրում եւ գործում էր այսպես կոչված Իչկերիայի արտգործնախարարը, դրամահավաք էր անցկացվում թուրքական մզկիթներում, թուրք գործակալները Ռուսաստանի տարածքում կռվում էին Իչկերիայի դրոշների ներքո: Բացի դրանից, թուրքական կողմը իսլամիստական ակտիվ քարոզչություն էր իրականացնում: Այսինքն պայմանագրի այդ հոդվածը խախտվել է բավական կանոնավոր կերպով եւ մինչեւ վերջերս: Ուստի Թուրքիան, անկասկած, արժանի է պատժի», գտնում է փորձագետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ