RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1202, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՀԱՅ ՈՐԲԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

Բելմոնտի (Մասաչուսեթս) «Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերության» NAASR կենտրոնում հունվարի 28-ին ամերիկացի պատմաբան Քիթ Դեյվիդ Ուոտենպոն ներկայացրել է իր նոր «Քարից հաց: Մերձավոր Արեւելքը եւ արդի մարդասիրության ձեւավորումը» («Bread from Stones: The Middle East and the Making of Modern Humanitarianism») գիրքը, որտեղ քննության առնելով մարդու իրավունքների պատմության մեջ կարեւոր դեր ունեցած 20-րդ դարի սկզբնական շրջանում կատարված զանգվածային բռնություններն ու պարտադրված տեղահանությունները, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, նա կենտրոնացել է «Near East Relief» ընկերության նման նպաստամատույց կազմակերպությունների հայ որբերին ցուցաբերած մարդասիրական օգնության եւ սփյուռքահայ համայնքների կազմավորման վրա:

Ուոտենպոն (Keith Watenpaugh) արդի իսլամի, մարդու իրավունքների եւ խաղաղության հարցերի գծով պրոֆեսորի օգնական է եւ դասավանդում է UC-Davis կրթօջախի կրոնական ուսումնասիրությունների ծրագրերի բաժնում: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք տպագրվել են American Historical Review, The International Journal of Middle East Studies եւ այլ պարբերականներում:

Վերոնշյալ դասախոսությունը հովանավորել են «ՆԱԱՍՐ» կենտրոնն ու Կլարք համալսարանի «Ողջակիզման եւ ցեղասպանության ուսումնասիրությունների Ստրասլեր կենտրոնը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ