RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1257, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՉԱՓՍԸ

Հ. Ծ.

Մինչ Մերձավոր Արեւելքում տիրող ճգնաժամային տարաձայնությունների մթնոլորտում (Սիրիայում քուրդ ժողովուրդի պաշտպանության միավորումներ (YPG), Բաշիկայում (Իրաք) տեղակայված թուրքական զորագնդեր, եւայլն) Թուրքիան եւ Մ. Նահանգները փորձում են պահպանել իրենց հարաբերությունները, Ամերիկայում ապրող թուրքերն իրենց ներկայությունն այնտեղ ապացուցում են նյութական օժանդակություն ցուցաբերելու տեսքով, գրում է Ռագըպ Սոյլուն «Դեյլի Սաբահ» թերթում (Ստամբուլ):

Ըստ նրա, Մ. Նահանգների թուրքական համայնքի ֆինանսական թեւը համարվող «Քաղաքական գործողությունների խորհուրդը» (PAC), որի առաջին մասնաճյուղը հիմնվել է 2007-ին, անցյալ տարի (2015) ավելի մեծ գումարներ է ստացել քան առաջներում: Այդ խորհուրդների կոալիցիայի գանձապահ Լինկոլն Մկքերդիի հավաստիացումներով, 200-ից ավելի նվիրատուներ մոտ 314 հազար դոլար են փոխանցել խորհուրդներին, իրենց նպատակների իրականացման համար: «Դա 60 տոկոսով ավելի գումար է քան նախորդ տարվա նվիրաբերությունը», գրում է Սոյլուն, եւ ավելացնում, որ մարդիկ ավելի լավ են հասկանում կոնգրեսում լոբբիստական խմբավորումների դերն ու կարեւորությունը: Թուրքիայի քաղաքական համակարգը մեծապես կախված է որոշ պատգամավորների տարեկան դրամաշնորհներ պարգեւելուց: Դրանով նրանք առաջ են տանում թուրքամետ դիրքորոշումներ: Օրինակՙ 26 հազար դոլար է ներդրվել Դոննա Էդուարդսի թեկնածության օգտին, ով պայքարում է Մերիլենդում հայերի եւ հույների դատը պաշտպանող Քրիս Վան Հոլլենի դեմ: Մյուս ոլորտը, որտեղ թուրքերը հաջողության են հասել թուրքամետ կոնգրեսականների թվի աճն է: Այն հասել է 150-ի եւ հույս կա, որ դառնա 160 անմիջապես, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորվեն: PAC-ը նպատակ է հետապնդում դրամական նվիրատվությունների չափսը հասցնել 500 հազար դոլարի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ