RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



Տեղադրվել է` 2016-02-17 14:56:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1098, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՅԱՏԱՌ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԱՐԿՈՂ ԱՌԱՋԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆ Է

Փետրվարի 7-ը հայտարարվել է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության նպատակն է կանխել էլեկտրոնային հաղորդակցման դարաշրջանում հայերեն տառերի գործածությունից դուրս գալը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես խրախուսել է հայոց լեզվի գործածությունը: Ընկերությունն առաջինն է մշակել տեխնոլոգիական լուծում, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս վայելելու տեղեկատվությունը մայրենի լեզվով ստանալու առավելությունները:

2015թ.-ի հունիսի 11-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հերթական նորամուծությունը, որի շնորհիվ սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները ստանում են հայատառ: Նույն հաջողությամբ ՙ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիայի) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդները կարճ հաղորդագրությունները ստանում են կյուրեղատառ (ռուսատառ):

Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները շարունակում են ստանալ նախկինում իրենց իրականացրած կարգավորումներից ելնելով. այսինքնՙ այն լեզվով, որով մինչեւ այժմ ստացել են այդ հաղորդագրությունները: Նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ:

Բացի այդ, ընկերության սպասարկման կենտրոններում մատուցվող ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, իրականացրած գործարքի վերաբերյալ ստանում են ծանուցումՙ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդներըՙ ե՛ւ ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, ե՛ւ SMS-ծանուցումները ստանում են լատինատառ, ռուսատառ կամ հայատառՙ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք, ի դեպ, կարող են փոխվելՙ ըստ բաժանորդի ցանկության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ