RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-02-17 14:56:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1203, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏՙ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանամուտ է տոնել երեք ընտանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի արդյունքում, ավարտվել է կիսակառույց երկու տան շինարարություն եւ մեկ տան տանիքի վերանորոգում: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչիկ համայնքՙ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար:

Սահմանին ապրողների համար բարեկարգ տուն ունենալը ոչ միայն հարմարավետության, այլեւ` ռազմավարական հարց է: Երբ ամուր են տան պատերըՙ ամուր է նաեւ հայրենիքի սահմանը: Այդ դեպքում չի լինում տունը լքելու ցանկություն:

Հայրապետյանների բազմանդամ ընտանիքը տարիներ ի վեր բնակվել է հողաշեն տանը, որը պատերազմի ժամանակ էլ ավելի էր քայքայվել:

«Մի քանի տարի է, ինչ սկսել էինք տան շինարարությունը: Հույս ունեինք, որ ամեն անգամ մի բան կկարողանանք կառուցել, սակայն առանց աջակցության անկարող եղանք: Այսօր իմ ընտանիքըՙ մեծից փոքր, լի է եռանդով եւ ապագայի լավատեսության հույսերով: Ասեսՙ մի նոր կյանք է սկսվել մեզ համար: Անչափ շնորհակալ ենք»,-ասել է Հայրապետյանների ընտանիքի հայրըՙ Վալերիկը :

«Խաչիկ համայնքն առաջին անգամ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ մենք այստեղ ջրագիծ ենք կառուցել, խաղահրապարակ ստեղծել, շտապ օգնության մեքենա տրամադրել: Ձգտել ենք լուծել այն խնդիրները, որոնք առավելապես անհանգստացրել են սահմանամերձ այս գյուղին: Դե, իսկ այժմ լուծվել է երեք ընտանիքի տարիներ շարունակ անհանգստացնողՙ տան հարցը: Վստահ եմ, որ այսօրինակ ծրագրերով մեր հայրենակիցների կողքին կանգնելու պատրաստակամությունը ոչ միայն սոցիալական, այլեւ ռազմավարական կարեւոր քայլ է: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքն այս մարզում զգացել է 13 ընտանիք: Սա կարեւոր ցուցանիշ է մեզ համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ինչպես ասում ենՙ ամեն ինչ հնարավոր է, իսկ անհնարինի համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Այս ընտանիքների համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել են: Ճիշտ է, տարիներ են անցել, երազանքներ են մեռել ու կրկին հառնել: Այսուհետեւ, կարծում եմ, ինչպես այս ընտանիքների, այնպես էլ նրանց շրջապատող մարդկանց շրջանում կրկին կարթնանա հույսըՙ հավատալու, պայքարելու եւ անհնարինը հնարավոր դարձնելու համար»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համարՙ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզերի 31 գյուղի (այդ թվում` 9 սահմանամերձ գյուղի) 480 սոցիալապես անապահով բնակչի կենսական պայմանները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ