RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1208, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հ. Ծ.

Քրդերի անպաշտոն մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի կենտրոնում գտնվող հնամենի Սուր շրջանում իրադրությունը ամեն ժամ կարող է փոխվել, խաղաղ օրը կարող է ավարտվել պատերազմական գործողություններով: Շրջանը, որն այժմ ավերակների է վերածված, պաշարված է տանկերով եւ զրահապատ մեքենաներով հանդերձավորված թուրքական բանակային ուժերի կողմից, իսկ ներսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության «հայրենասեր-հեղափոխական երիտասարդների շարժումը» (YDG-H), որն «ինքնիշխանություն» է հայտարարել շրջանի մեծ մասում, երիտասարդներին հորդորել է խրամատներ փորել եւ բարիկադներ կառուցել դիմադրություն ցույց տալու համար: Բնակչության կեսից ավելին փախել է այլ վայրեր, եւ չնայած որոշակի փաստերիՙ շատ քիչ տեղեկություններ են հաղորդվում տեղի քրիստոնյաների տառապանքների մասին: Քաղաքի երբեմնի կենսունակ, բազմահավատ համայնքները քայքայվել են:

Այս եւ այլ մանրամասների շուրջ թուրքական «Ալ Մոնիտորի» թղթակից Ամբերին «Զամանի» հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խնամատիրությունը 2012-ից հանձն առած Գաֆուր Թուրքայը : «Մենք այժմ գտնվում ենք երկու քարի, PKK-ի եւ պետության արանքում: Բռնությունների շարունակական բնույթի հետեւանքով ստիպողաբար փակել ենք եկեղեցին: Մտադիր էինք եկեղեցու տարածքում թանգարան բացել, բայց հրաժարվեցինք այդ մտքից: Մոտակայքում գտնվող սրճարանը, որ հարյուրավոր այցելուների էր սպասարկում եւ ձեռք բերած եկամուտով հոգում եկեղեցու կարիքները, այժմ ամայացած վայր է դարձել: Տասնյակ հազարավոր հայեր Ցեղասպանությունից հետո մահմեդականություն ընդունեցին անխուսափելի մահվանից խուսափելու համար: Բայց շուրջ բոլորը գիտեին, որ նրանք հայեր են: Մեր դժբախտությունն այն է հիմա, որ մեզ երբեք էլ որպես իսկական մահմեդականների չեն ընդունել, ոչ էլ հայերն են մեզ որպես իսկական հայեր ընդունել: Մենք երկուսի արանքում ենք հայտնվել», ասել է նա:

«Թշնամանքի պատճառը մեր երիտասադրների խրամատներ փորելը չէ: Դա ընդամենը հետեւանքն է այն բանի, որ կառավարությունը քուրդերին որպես հավասարի չի ընդունում», ավելացրել է Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը , ով հայ-քրդական համերաշխության կոչ է անում, եւ ով Սբ.Կիրակոս եկեղեցու վերանորոգման համար դրամահավաքի նախաձեռնողներից է եղել: Նրան բազմիցս բանտարկել են կառավարությանը դեմ գնալու եւ ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեղադրանքով:

Իսկ բողոքական եկեղեցու հովիվ Ահմետ Գուվեները նշում է, որ լարված դրության պատճառով քրիստոնյաները ստիպված են եղել այս տարի Սբ. Ծննդյան տոները այլ վայրերում նշել: «Շատ տխուր անցավ: Եթե այսպես շարունակվիՙ համայնքը մահանալու է: Իսլամական պետությունը մեզՙ «անհավատներիս» սպառնալիք է համարում: Այդ մասին տեսաժապավենը առցանց հեռասփռվում է, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ