RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1041, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ-ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

Մյունխենում տեղի ունեցող Անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն այսօր հանդիպելու է Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում հավանաբար քննարկումների առարկա է դառնալու հայ-ադրբեջանական սահմանի շփման գծի լարվածությունը եւ այն նվազեցնելու մեխանիզմները: Հետաքրքրական է, որ այս հանդիպման նախօրեին արտահայտվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Հիշեցնելով կողմերին ուղղված համանախագահների` լարվածությունից զերծ մնալուց կոչը, նա հետաքրքրկան դիտարկում է արել.«Շփման գծում բռնության աճը եւ ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է: Ես իրատեսական եմ համարում մեկ սխալի հետեւանքով իրավիճակի լարվածության ուժեղացումը», ասել է նա` իրադրությունը մոնիթորինգի ենթարկող մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին շեշտելով: Իսկ թե արդյոք այս հանդիպման ընթացքում Ադրբեջանն էլի՞ համը կհանի` սա էլ համաժողովի երկու օրերին (այսօր եւ վաղը) պարզ կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ