RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1239, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ԶԻԿԱ» ՏԵՆԴԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Պ. Ք.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանել է, որ «Զիկա» տենդի արագորեն տարածվող վիրուսը համաշխարհային սպառնալիք է: Ըստ այդմ հայտարարված է արտակարգ դրություն: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը:

Նրա խոսքերով, իրավիճակը պահանջում է համակարգված միջազգային արձագանք: Ընդսմին պարտադիր չէ մտցնել ուղեւորությունների կամ առեւտրի սահմանափակումներ, ավելացրել է Չենը:

Ռոյթեր գործակալությունը նշում է, որ ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել անկախ փորձագետների հանձնախմբի խորհրդով: Ավելի վաղ միջազգային շրջանակներում քննադատություն էր հնչել պաշտոնական կառույցների վճռական արձագանքի բացակայության առնչությամբ:

ԱՀԿ որոշումը կօգնի արագորեն հակազդել վիրուսին եւ առաջնահերթ կարգով ծավալել տվյալ խնդրին նվիրված գիտական հետազոտություններ:

«Զիկա» վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1947 թ. Ուգանդայում, բայց մինչեւ վերջերս համարվում էր մարդու համար անվտանգ: 2015 թ. վիրուսը Աֆրիկայից եւ Ասիայից հասավ Հարավային Ամերիկա եւ արագորեն տարածվեց այնտեղ: Վարակի աղբյուրը մոծակներն են: Համեմատաբար անվնաս համարված ախտահարույց միկրոօրգանիզմը վերջերս կապում են միկրոցեֆալիայի բազմաթիվ դեպքերի հետ: Դա ուղեղի եւ գանգի չափերի բնածին փոքրացումն է, որը հանգեցնում է մտավոր հետամնացության:

Ներկայումս վիրուսն առկա է տարածաշրջանի 21 երկրներում եւ մանավանդ Բրազիլիայում: «Զիկան» վտանգավոր է առավելապես հղի կանանց եւ մինչեւ 2 տարեկան մանուկների համար: Վիրուսի տարածվածությունը վկայակոչելովՙ ԱՄՆ-ը առաջարկեց 2016 թ. օլիմպիադան չանցկացնել Բրազիլիայում: Վերջինիս վարչապետը ի պատասխան հայտարարեց, որ վիրուսը վտանգավոր է հղի կանանց եւ մանկիկների համար, որոնք տվյալ դեպքում կարող են չայցելել Բրազիլիա: «Զիկայով» վարակվելու դեպք արդեն բացահայտվել է նաեւ ԱՄՆ-ում: ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս վիրուսը կտարածվի Նոր աշխարհի բոլոր երկրներումՙ բացառությամբ Կանադայի եւ Չիլիի:

ԱՀԿ կանխատեսումների համաձայն, Ամերիկա աշխարհամասում «Զիկա» վիրուսով կարող է հիվանդանալ 3-4 մլն մարդ: Կազմակերպությունը հատուկ բաժին է ստեղծել վիրուսի դեմ պայքարելու նպատակով: Վերջին անգամ արտակարգ դրության միջազգային ռեժիմ հայտարարվել էր ավելի քան 11 հազար կյանք խլած «Էբոլա» վիրուսի պատճառով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ