RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1357, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՏԻԳՐԱՆՆ ԷԼԻ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Հ. ԱՖՅԱՆ

Խոսքը հասկանալի էՙ նախկին վարչապետի մասին չէ, ով չնայած ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան էլ չի աշխատում, բայց եվրասիական գործերով է հիմա էլ զբաղված, եւ առհասարակ գործազրկությունն ու Տիգրան Սարգսյանը հականիշներ են:

Խոսքը Տիգրան Սուրիկի՛ Խաչատրյանի մասին է: Մենք տեղեկացրել էինք, որ տղանՙ այս դատարանից այն դատարան, այս մեկուսարանից այն մեկուսարան, այս քրգործից այն քրգործ գնալուց հավանաբար հոգնելով, աշխատանքի էր ընդունվելՙ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ումՙ որպես տնօրենի օգնական: Իմ կարծիքով լավ գործ է, համենայն դեպսՙ ռոմանտիկ գործ է, բայց Տիգրանի գործը չէ: Դա նույնն է, որ կարատե գնալ ցանկացող տղային մայրիկը ջութակի տանի: Մի խոսքով, Տիգրանը ՀՀ գլխավոր անտառապահին օգնեց մեկուկես ամիս, այդքան դիմացավ, նկատի ունեմՙ անտառը, կամ ՀՀ գլխավոր անտառապահը: Տիգրա՞նը.... գիտեք կա տղամարդու երկու տեսակ, օգնական եւ օգնական պահող: Տիգրանըՙ երկրորդ տեսակն է, բայց Տիգրանին օգնական էին նշանակել, ի՞նչ օգնի, ո՞ւմ օգնի եւ ամենակարեւորըՙ ինչի՞ օգնի... Ինքը «սաղ կյանք մաքուր ապրած տղայա», «կարգին տղայա», «մեծատառով տղայա», Սուրիկ Խաչատրյանին մոտիկից տեսած, Զարզանդ տեսած տղայա ու օգնի՞, բա դոկտորի տղեն ինչ-որ մեկին կօգնի՞, դոկտորը կօգնի՞, որ իր տղեն օգնի, դոկտորը հո օգնակա՞ն չի, դոկտորը կոչում է, «զվանի», ինչպես գեներալը, ի դեպՙ գեներալը. Սուրիկ Խաչատրյանը գեներալ չէ... Դեռ:

Բայց ինչ լավ կլիներ, եթե լիներ, բա մարդը գնա կռվի, այդքան կռվի, այդպես կռվի եւ գեներալ չլինի՞, բա ուրիշները գեներալ լինեն, Սուրիկ Խաչատրյանը գեներալ չլինի՞, բա Տիգրանը գեներալի որդի չլինի՞, բա Նժդեհից Սյունիքը ժառանգած նժդեհական Սուրիկ Խաչատրյանը այդ մեծ աստղին արժանի չէ՞: Պատկերացրեք ինչ լավ կլիներՙ Սյունիքի գեներալ-նահանգապետ: Այս մարդկանց դա է պետք, իսկ դուք աշխատանք եք տալիս, էն էլ անտառում, դիտմամբ, որ մարդու երես չտեսնեն, նրանք այսքան մարդասեր են, իսկ դուք նրանց զրկում եք մարդկանց հետ շփումից, դեռ ավելին, ասումՙ օգնի, որ ծառերը պահպանվեն, օգնի, որ կենդանիներին չորսան. որսորդին ասում ենՙ օգնի, որ չորսա՞ն, օգնական պահողին ասում ենՙ օգնի՞:

Տիգրանին աշխատանք տալը սխալ է. նա աշխատող չի, բանակ ուղարկելն էլ է սխալ. նա ծառայող չի, ուսման տալն էլՙ ուշ է, աղջիկ տալն էլՙ շուտ: Տիգրանին պետք էր մեծացնել առանց պատմափիլիսոփայության: Օրինակՙ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Դավիթ Սարգսյանի մոտ: Վերջինս Տիգրանին կպատմի, որ ժամանակին, շատ չէՙ մի քանի տարի առաջ, ինքը պահակ էր շինհրապարակում, հիմաՙ դատավոր է: Տիգրանն էլ կհասկանա, որ ուրեմն դատավոր դառնալու համար պետք է նախ պահակ լինել, կամ չի հասկանա, երեւի չի հասկանա, նման բաներ հասկանալը «Կոմս Մոնթե Քրիստո» կարդալու պես է, եթե պատանեկության ժամանակ չես կարդում, հետո ուշ է, եթե պատանեկության ժամանակ կարդում ես, էլ երբեք չես մոռանում:

Տիգրանը մեղավոր չէ, որ էլի չի աշխատում, նա ուղղակի չգիտի, որ աշխատել պետք է, նա եւ ոչ միայն նա չգիտեն, որ օրինակ Սյունիքի մարզպետը աշխատանք է, ոչ թե «զվանի»:

Տիգրանին պետք էր մեծացնել նախքան նա կմեծանար, հիմա ուշ չէ, հիմա դժվար է, համենայն դեպս մարդը էլի չի աշխատում, ու քանի որ շատ ազատ ժամանակ ունի, տանը չի մնում, որ հայրը մեծացնի եւ... ինքն էլ մեծանա: Ինչպես բոլոր հայրերը, ինչպես բոլոր որդիները...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ