RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1559, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԴՈԿՏ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՃՅԱՆԻՆՙ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Առ ի գնահատանք իր բազմամյա կրթական-հասարակական գործունեության եւ ծննդյան 80-ամյակի առթիվ դոկտ. Արշավիր Գյոնճյանին ՀՀ Սփյուռքի նախարարությունը ոսկե մեդալով է պարգեւատրել, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն սրբազան կոնդակով է օրհնել նրան: Պարգեւն ու կոնդակը նրան է հանձնել Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը:

Դոկտ. Գյոնճյանը հարգված ու սիրված անձնավորություն է Կանադայի ինչպես հայկական, այնպես էլ կառավարական շրջանակներում:

Իր բեղուն եւ նվիրված աշխատանքների համար նա բազմաթիվ մրցանակների է արժանացել տարիների ընթացքում: Դեռ 1978-ին ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկյան վարժարանի կառուցման մտահղացման եւ իրականացման գործում ներդրած ջանքերի համար նրա եւ տիկնոջըՙ Նադիայի անունով է կոչվել այդ վարժարանի մարմնամարզական դահլիճը: 1985-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.ը Սբ. Գրիգոր Լուսավորչի մեդալն է շնորհել նրան: 1993-ին առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի եւ թեմական խորհրդի որոշմամբ ընտրվել է կանադահայերի թեմական խորհրդի պատվավոր նախագահ: 2009-ին արժանացել է Հայաստանի ԹՄՄ-ի ադամանդակիր Արարատ մրցանակին: 2011-ին ավելի քան երեք տասնամյակ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ եւ վերջին շրջանում կազմակերպության փոխնախագահը լինելու կապակցությամբ նշանակվել է ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի պատվավոր անդամ: 1988-1995 թթ.ին եղել է Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, շուրջ 30 տարի արդեն ցմահ անդամ է ԹՄՄիության Կենտրոնական վարչության: Իսկ 2012-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմնադիր խորհրդի անդամն է եղել, նրան պարգեւատրել է «Իսկական հայրենասերի» ոսկե մեդալով:

Դոկտ. Գյոնճյանի ծառայությունները բազմաթիվ են եւ բազմաբնույթ: Ջերմորեն շնորհավորում ենք նրան իր ութսունամյակի եւ շնորհված պարգեւների համար, մաղթելով քաջառողջություն եւ երկար կյանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ