RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1515, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 30-ին, շաբաթ օրը, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 2016 թ. ստեղծագործական եւ գիտական աշխատանքների համահայկական հերթական մրցանակաբաշխությանը նվիրված աշխատանքային նիստ, ղեկավարությամբ նախարար Հրանուշ Հակոբյանի: Նիստին մասնակցում էին Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանում նրա տեղակալներ Վլադիմիր Աղայանը, Արամ Սարգսյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳԱԱ նախագահության ներկայացուցիչՙ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ակադ. Ստեփան Պետրոսյանը, ստեղծագործական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավանդական դարձած մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ ջանքերով եւ Արա Աբրահամյանի նյութական աջակցությամբ, այս տարի անցկացվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: Այս տարվա մրցանակաբաշխության ընդհանուր ֆոնդը կազմում է 42 մլն դրամ:

Աշխույժ քննարկման ընթացքում վերջնականապես որոշվեցին այն ոլորտները, որոնց զարգացմանը նպաստելու համար են տրամադրվելու մրցանակները արվեստի տարբեր ճյուղերի, լրագրության եւ հումանիտար գիտությունների բնագավառներում:

«Մրցանակաբաշխություն-2016»ը կմեկնարկի փետրվարի կեսերին, իսկ արդյունքները կամփոփվեն ընթացիկ տարումՙ մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունների եւ միությունների կողմից սահմանված ժամանակահատվածում, որի վերաբերյալ առաջիկա շաբաթ կհրապարակվի մանրամասնյալ հայտարարություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ