RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2494, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԻՀՐԱՆ ԹՈՒՄԱՃԱՆԸՙ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՏՆՕՐԵՆ

Հ. Ծ.

Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) արեւմտյան շրջանի բաժանմունքի նոր տնօրեն է նշանակվել Միհրան Թումաճանը, տեղեկացնում է ԱՀՀ-ից ստացված պաշտոնական հաղորդագրությունը:

Միհրան Թումաճանը ակտիվորեն համագործակցել է Համագումարի հետ 1996 թվից, երբ որպես մասնակից կազմակերպության «Թերճանյան-Թոմաս ամառային ծրագրի» հետեւել է «Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի» դասընթացներինՙ Վաշինգտոնում: Այնուհետեւ 15 տարի գործադիր տնօրեն է եղել հեռահաղորդակցությունների եւ ծրագրավորման արդյունաբերության բնագավառում:

Ծնվել է Հայաստանում, այնուհետեւ տեղափոխվել Մ. Նահանգներ, որտեղ պատմության գծով բակալավրի աստիճան է ստացել Դետրոյթի Ուեյն պետական համալսարանից: Վաղ հասակից զբաղվել է քաղաքական քարոզչությամբՙ կամավոր կերպով մասնակցելով այժմ հանգստյան կոչված, հայկական հարցերի կոնգրեսական խմբավորման նախկին անդամ Ջո Նոլենբերգի ընտրական արշավին:

2000 թվին Հարավային Կալիֆոռնիա տեղափոխվելով նա շարունակել է իր ծառայությունները մատուցել ինչպես ամերիկահայ համայնքին, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցուն, որտեղ սարկավագ է ձեռնադրվել 2003-ին: Թումաճանը նաեւ «Դիլիջանի կամերային երաժշտության շարքի» տնօրենների խորհրդի հիմնադիր անդամներից է եւ ԹՄՄ-ի Արշակ Տիգրանյան դպրոցի նախկին հովանավորներից: Երկու անգամ ներառվել է սփյուռքահայերի պատվիրակություններում եւ երեք անգամ ընտրվել է Փասադենայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու ծխական խորհրդում: 2007-ին եղել է այդ եկեղեցու օծման հանձնախմբի նախագահը:

«Մենք ողջունում ենք նրան մեր ընտանիքում, որին նա ծառայել է արդեն մոտ երկու տասնամյակ»,- ասել է նշանակման առիթով Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Ինձ համար պատիվ է մի անգամ եւս Համագումարի ընտանիքի անդամը դառնալու եւ նպաստելու նրա գործունեության ծավալմանը Ամերիկայի արեւմտյան շրջանում: Մենք պետք է շարունակենք պայքարել արդարության հաստատման համար եւ անենք ամեն ինչ հանուն Հայաստանի եւ Արցախի մեր եղբայրներին ու քույրերին», իր հերթին նշել է Միհրան Թումաճանը:

Միհրան Թումաճանը որդին է Սաութֆիլդի (Միչիգան) Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի ուսուցիչ Տիգրան Թումաճանի եւ թոռըՙ Կոմիտասի 5 սաներիցՙ երաժշտագետ Միհրան Թումաճանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ