RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1420, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

CNN-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

Ստամբուլի իրավապահ մարմինները քննություն են սկսել CNN Turk հեռուստաալիքի լրատվական ծրագրի գլխավոր խմբագրի եւ պրոդյուսերի նկատմամբ, որոնք հրապարակել էին նախագահ Էրդողանին ընդդիմության հասցեագրած մեղադրանքները: Այդ մասին հաղորդում է «Հյուրրիեթ» թերթը:

Լրագրողների նկատմամբ քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ լուրերի թողարկման ժամանակ վազող տողով սփռվել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղուլի խոսքերը:

Հունվարի 18-ին Էրդողանը դատի էր տվել Քըլըչդարօղուլին, ով նախագահին անվանել էր բռնապետ եւ մեղադրել էր կոռուպցիայի հանդեպ թողտվության մեջ: Անկարայի դատախազությունը ընդդիմադիր գործչի նկատմամբ քննություն էր սկսել երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով:

Թուրքական օրենսդրության համաձայն, նախագահին հրապարակայնորեն վիրավորելը համարվում է քրեապես պատժելի հանցագործություն եւ պատժվում է մինչեւ 4 տարվա բանտարկությամբ:

Հունվարի 15-ին ահաբեկչության տարփողման ամբաստանությամբ կարճատեւ կալանքի էին ենթարկվել 27 գիտնականներ, ովքեր հակաքրդական արշավը դադարեցնելու հանրագիր էին ստորագրել: Ինչպես գրել էինք, Էրդողանն անտեսել էր շուրջ 1400 ստորագրություն պարունակող փաստաթուղթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ