RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1566, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ԼԵՓՍԻՈՒՍԻ ԵՎ ԷՆՎԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ»` ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներից դուրս, սակայն վեհաժողովի շենքում հունվարի 26-ին կազմակերպվել էր «Հոմո պոլիտիկուս» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացնում է Հովհաննես Լեփսիուսի եւ Էնվեր փաշայի զրույցըՙ թուրք ռեժիսորի եւ թուրք պրոդյուսերի համատեղ մի աշխատանք, որ հիմնված է Լեփսիուսի կյանքից վերցված փաստերի վրա ու մատուցվում է որպես ֆիլմ:

Ըստ 20 րոպեանոց ֆիլմի սյուժեի, Լեփսիուսը, լինելով գերմանական միսիոներների անունից աշխատող ազդեցիկ աստվածաբան, հայերի նկատմամբ բռնությունները տեսնելովՙ գնում է Էնվեր փաշային այցելությանՙ կանխելու Օսմանյան կայսրության «դեպորտացիայի» քաղաքականությունը հայերի նկատմամբ:

Ֆիլմում հանդիպման կեսից փիլիսոփայական, մտավորական բացառիկ պատերազմը որոշ պահերի շախմատ է հիշեցնում, որոշ պահերիՙ բռնցքամարտ:

«Հոմոպոլիտիկուսը Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում պատրաստված առաջին ֆիկշըն ֆիլմն է: Քաղաքականության ավերիչ բնույթի վրա կենտրոնանալով երկու հզոր մարդկանց լարված երկխոսության միջոցով, որոնցից մեկը ռազմամոլ է, զինվոր, մյուսըՙ աստվածաբան, մեկը Արեւելքից, մյուսըՙ Արեւմուտքից, Հոմո պոլիտիկուսը ցույց է տալիս, որ մարդասիրությունն ընդդեմ ազգայնականության եւ բարոյականությունն ընդդեմ քաղաքականության միամիտ են ու հուսահատ», ասում է ֆիլմի ռեժիսոր Հաջը Օրմանը:

Ֆիլմի հովանավորն է ԵԽԽՎ թուրք պատվիրակ Էրթուղուլ Քյուրքչուն: Նա իր մարդկային պարտականությունն է համարել մասնակից լինել այս գործին, ներկայացնելով Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որն առաջինն է զանգվածային քաղաքական կուսակցություններից, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Ֆիլմը ներկայացվել է Ստամբուլի ֆիլմերի միջազգային փառատոնում եւ Երեւանում արժանացել Հայաստան-Թուրքիա կինո պլատֆորմի մրցանակին:

Ռեժիսոր Օրմանը մշակութային հիմնադրամի ղեկավար է, եղել է քաղբանտարկյալ, եւ մի քանի ամիս է, ինչ ազատության մեջ է: Իր իսկ խոսքերով, նա իր մարդկային պարտքն է համարել այս ֆիլմի ստեղծումը, որ ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին: «Ազգի» հետ զրույցում ռեժիսորը տեղեկացրեց, որ արդեն իսկ սկսել է աշխատել նոր ֆիլմի վրա, որ նվիրված է Սողոմոն Թեյլերյանին: Այս հարցում նա աշխատում է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի աջակցությամբ: Հաջը Օրմանը հույս ունի, որ համապատասխան միջոցների հայթայթման պարագայում ֆիլմը 2-3 տարուց պատրաստ կլինի, քանի որ սցենարի վրա աշխատանքները բավականաչափ կատարված են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ