RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1334, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»ՙ ՀԻՇԵՑՄԱՆ ՀՈՐԴՈՐ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հեսսենի երկրամասի քաղաքներից մեկումՙ Մայնի Ֆրանկֆուրտին մերձակա Բադ Ֆիլբելում, հնչել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»: «Եկեղեցին շատ կանուխ լցվեցՙ 17.30-ին արդեն դժվար էր լավ տեղ գտնել: Մարդկանց բազմությունը շրջանակել էր բարեկամական ժպիտով առանձնացող տարիքավոր մի մարդուՙ Տիգրան Մանսուրյանին, որի «Ռեքվիեմն» առաջին անգամ էր կատարվելու հիշյալ եկեղեցում», նոյեմբերի 26-ին Հայլսբերգի Սուրբ Հոգի եկեղեցում կայացած համերգի մասին իր տպավորություններն է փոխանցում տեղական թերթի թղթակիցը: Ըստ նրա, համերգային առաջին բաժնի ընդմիջումից հետո քաղաքապետ Թոմաս Շթյոհրն ինքնաբուխ ելույթով դիմել է ներկաներինՙ ընդգծելով, թե մեծ պատիվ է Մանսուրյանի ներկայությունը: Այնուհետ գովաբանելով համայնքի երաժշտական, կատարողական հաստատուն բարձր պրոֆեսիոնալիզմը, քաղաքապետն իր տպավորությունն է փոխանցելՙ երբեմն թվում էՙ եկեղեցական բեմը փոքր օպերային թատրոն է:Այնուհետ երաժիշտները կատարել են «Ռեքվիեմը»: «Առաջին իսկ հնչյունները հորդորում ենՙ երբեք չմոռանալ թուրքական կառավարության ծրագրած Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած միլիոնավոր զոհերին, ոգեկոչել նրանց հիշատակը: Երաժշտական այս ներդաշնակ հորդորն ունկնդրին հիշեցնում է, թե տեղահանության եւ փախուստի թեման որքան արդիական է հատկապես այս օրերին, գրում է գերմանական լրատունՙ հավելելով, թե ի հեճուկս հիշեցման հորդորը ներառած դրամատիզմի, քրիստոնեական խաղաղություն կա «Ռեքվիեմի» ներդաշնակ, հանդարտվող հնչյունների մեջ: Վերջին ձայնը երգչախմբինն է, եւ այն լի է օրհնությամբ, հետոՙ լռություն, մինչ որոտընդոստ ծափերը խզում են անդորրըՙ շնորհավորելով, մեծարելով երաժշտական երեկոյի բոլոր ստեղծարարներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ