RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1450, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՎԵՐԱՑԱՆ` ՓՈԽԱՐԵՆԸ Ի՞ՆՉ

Ա. Մ.

Գործազրկության նպաստների վերացումը դժգոհություններ առաջացրեց այն մարդկանց մոտ, որոնք երկու տարին մեկ անգամ կարող էին 4 ամսվա ընթացքում ամսական 16 հազար դրամ նպաստ ստանալ: Սակայն կառավարության մոտեցումն անփոփոխ մնաց` հատկացվող գումարները փոշիանում էին առանց արդյունք տալու, այնինչ դրանք պետք է նպատակային օգտագործվեին: Այդ նպատակով, օրինակ` 2014-ին Արմավիրի մարզում փորձարկվեց, ապա ամբողջ Հայաստանի տարածքում ներդրվեց ժամանակավոր զբաղվածության ծրագիր: Այն գյուղացին, ով ունի գյուղատնտեսական նշանակության հող, բայց ֆինանսական դժվարություններ, պետությունից գումար է ստանում իր հողակտորը մշակելու համար:

Այս տարվա հոկտեմբերի 15-ին կառավարությունը հաստատեց եւս մեկ ծրագիր Տավուշի մարզում` հատկացնելով 60 մլն դրամ: Այս ծրագրով Տավուշի մարզի 30 համայնքներից յուրաքանչյուրում 10-15 գործազուրկների համար ապահովվում է ժամանակավոր` 2 ամսվա զբաղվածություն: Այդ անձանց հետ համայնքի ղեկավարը կկնքի պայմանագիր` յուրաքանչյուր աշխատած օրվա համար հատկացնելով 5000 դրամ: Դրա դիմաց ծրագրում ընդգրկվածները աշխատանքներ կիրականացնեն 6 հիմնական ոլորտներում. 1. սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց եւ այլն) հարակից տարածքների բարեկարգում, 2. միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգում, լուսավորում, սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատնկում, 3. արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման օժանդակ աշխատանքներ, 4. պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգում, 5. գերեզմանատների ցանկապատում, բարեկարգում, 6. բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ