RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1294, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ

«Ազգային միասնություն» շարժման մամուլի ծառայություն

Դեկտեմբերի 15-ին կայացավ «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի անցկացման հարցը:

Քննարկվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկըՙ հիմնադրել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումը կրող միջազգային կազմակերպություն եւ ներկայացնել այն գրանցման ՀՀ արդարադատության նախարարությունՙ որպես մշտապես գործող կառույց: ֆորումի հիմնադիրներն են լինելու Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը:

Համակարգող խումբը որոշեց ընդունել առաջարկը, ձեւավորել անհրաժեշտ փաստաթղթային փաթեթ եւ սկսել նախապատրաստական աշխատանքներ 2016թ. հունիսի 22-25-ը Երեւանում կայանալիք Եվրասիական տնտեսական բիզնես-համաժողովի անցկացման համար: Միջազգային բիզնես-համաժողովին հրավիրվելու են սփյուռքի հայ գործարարներ, ներդրողներ եւ մի շարք պետությունների խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ:

Համակարգող խումբը քննարկեց համաժողովի աշխատանքների նախապատրաստման գրաֆիկը, ինչպես նաեւ փորձագետների խմբի ձեւավորման հարցը, որն իրականացնելու է տնտեսական եւ ներդրումային առաջարկների քննարկում եւ գնահատում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ