RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1514, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՅՓՈՍՏԸ` «ՄԵՐԿՈՒՐԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

«Հայփոստ» ՓԲԸ, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Հոկտեմբերի 23-ին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ավանդական «Մերկուրի» մրցանակաբաշխությունը: «Մերկուրի» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2006 թվականից:

«Հայփոստ» ՓԲԸ-ին շնորհվել է մրցանակ` «Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայությունների ոլորտում միջազգային չափանիշներ կիրառող եւ զարգացնող ընկերություն» անվանակարգում:

Մրցանակը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին հանձնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ընդհանուր առմամբ «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգումՙ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին, պարգեւներ բիզնեսին աջակցող կազմակերպություններին եւ անհատներին: «Մերկուրի»-ն միջազգային մրցանակաբաշխություն է, այն կազմակերպում են աշխարհի բոլոր առեւտրաարդյունաբերական պալատները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ