RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1390, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ԵՐԱԶԱՆՔ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»ՙ Այգեպարում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Վազաշեն գյուղերում 2014 եւ 2015թթ. ընթացքում կառուցվել եւ/կամ վերանորոգվել է 27 տուն:

Գրիգորյանների ընտանիքն ապրում է սահմանամերձ Այգեպարումՙ թիկունքում յուրաքանչյուր վայրկյան զգալով թշնամու շունչը, սակայն երբեք չկասկածելով, որ պետք է ապրել ու արարել սեփական հողում: Ընտանիքը փոքր է. ամուսիններն են եւ իրենց դուստրը: Տուն չունենալու փաստը երիտասարդ ընտանիքին ժամանակին թույլ չի տվել անգամ մտածել եւս մեկ երեխա ունենալու մասին:

«Վեց տարի ապրել ենք ամուսնուս ծնողների հետ, ապաՙ վարձով: Ամուսինս տարբեր շինարարական աշխատանքներ է անում, իսկ ես աշխատում եմ դպրոցում: Մեր եկամուտը երբեք չի եղել այնքան, որ հույս ունենայինք, թե մի օր տուն կունենանք: Իմ ուրախությունն անչափ է, երախտիքսՙ անսահման: Եվ այն, որ այսօր ե՛ւ բնակարան ունենք, ե՛ւ այն նորոգելու հնարավորությունՙ անգնահատելի է»,- ասել է ընտանիքի մայրըՙ Մարինեն :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը Տավուշի մարզում շրջայցի ժամանակ եղել են Գրիգորյանների նոր տանը, որտեղ, չնայած շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն արդեն զգացվում է օջախի ջերմությունը:

«Կարեւոր գործեր անելու լավագույն ձեւը դրանք կրկնելն է: Մենք սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիր ենք իրականացում այդ տրամաբանությամբ: Դա անհրաժեշտ է` ռազմավարական տեսանկյունից: Այստեղ կա ոչ միայն գյուղացու կողքին կանգնելու, նրան թեւ ու թիկունք լինելու, այլեւ հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին: Սահմանամերձ գյուղի բնակիչները պահպանում են մեր երկի սահմանները եւ մենք պարտավոր ենք մեր գործերով կանգնել նրանց կողքին: Այս ծրագիրը համարում ենք հաջողվածներից մեկը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Այգեպարը բավական մոտ է սահմանին: Այստեղ մշտապես լսվում են կրակոցներ: Բնակիչները, սակայն, հերոսաբար շարունակում են ապրել հայրենի գյուղում: Բնակարանաշինության ծրագրով ընթացիկ տարում գյուղում ընտանիքներից մեկի համար տուն է գնվել, որը եւս կվերանորոգվի, իսկ երկրորդը կունենա կոմունալ բարվոք հարմարություններ: Մինչեւ տարեվերջ, անկախ կրակոցներից, երկու բնակարաններում էլ շինարարությունը կավարտվի: Այգեպարցի երկու ընտանիք Ամանորը կդիմավորի իր բարեկարգ բնակարանում»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ը իրականացնում է ծրագիրը: Համագործակցության արդյունքումՙ 2007թ.-ից մինչեւ տարեվերջ բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ