RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «REMEMBER» ԵՎ «ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԵՐԳՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանի եւ New arena production)ը համատեղ ջանքերով ստեղծված «Սեւ ապրիլ» նախագծի առաջին` «Remember» եւ «Կանք ու կլինենք» տեսահոլովակների պրեմիերան:

Ցեղասպանության 100)րդ տարելիցին նվիրված երգի անգլերեն տեքստի հեղինակն է ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, իսկ հայերենինը` Լեւոն Բլբուլյանը: Երկլեզու տեսահոլովակների ռեժիսորը Վահան Սեթոյանն է:

Երգի հայերեն տեսահոլովակում որպես դիրիժոր հանդես է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իսկ անգլերեն տարբերակում` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը նախաձեռնությունը հաջողված է համարում. «Առաջին անգամ, երբ լսեցի ստեղծագործությունը, ինձ շատ դուր եկավ: Արա Գեւորգյանը շնորհքով տղա է: Երբ լսեցիՙ ասացի, որ չի գտնվի մեկը, որը չհավանի այս երաժշտությունը: Ընթացքը շատ սահուն անցավ: Սա մատչելի երաժշտություն է բոլոր ազգերի համար»:

«Ազգի» հետ զրույցում Արա Գեւորգյանը նշեց, որ իր համար շատ կարեւոր է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կարծիքը երգի մասին, իսկ նա տվել էր իր հավանությունը, որից հետո էլ որոշել է տեսահոլովակ նկարահանել. «Մասնակցում են աշխարհի տարբեր երկրների երգչախմբեր, որոնց մի մասը մասնակցում էին նաեւ «Իմ Հայաստան» փառատոնին: Նկարահանումները տեղի ունեցան ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներումՙ Չիլիում, Բուենոս Այրեսում, Մոնրեալում, Փարիզում, Մոսկվայում, Թբիլիսիում եւ այլուր: Վերոնշյալ վայրերի երգչախմբերը նկարահանվեցին իրենց բնակավայրերում, եւ այդ տեսագրությունները ներառեցինք տեսահոլովակում, ստացվեց, որ «Remember» եւ «Կանք ու կլինենք» տեսահոլովակներում ամբողջ աշխարհը երգում է Հայոց ցեղասպանության մասին»:

Ա. Գեւորգյանն ավելացրեց, որ տեսահոլովակի վրա համարյա գումար չի ծախսվել, բոլոր մասնակիցները սիրահոժար են միացել աշխատանքին, որն էլ ցույց է տալիս, որ եթե միասնական դառնանք, լավ արդյունքի կարող ենք հասնել:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ բավարար, քանի որ կարծես թե ցեղասպանությունը մենք հիշում ենք միայն ապրիլի 24-ինՙ բոլոր միջոցառումները տեղի են ունենում այդ օրերին»,- եւ ավելացրեց. «Աշխարհի հետ պետք է խոսել իրենց լեզվով, ամեն օր: Մշակույթը ամենահզոր միջոցն է աշխարհով մեկ տարածելու եւ հանրայնացնելու քո ցավը, ինչպես նաեւ ճանաչում պահանջելու: Իսկ մենք այդպես էլ այդ հզոր գործիքը ճիշտ չօգտագործեցինք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ