RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1546, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՉԵԽԱԿԱՆ ՅԻՀԼԱՎԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հ.Ա., Պրահա

ՕՐԵՐ- Հոկտեմբերի 27-ի երեկոյան չեխական Յիհլավայի վավերագրական ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության շրջանակներում հայ կինոյի մեծ վարպետ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանձնվեց Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար մրցանակը: Պարգեւը հանձնեց փառատոնի տնօրեն Մարեկ Հովորկան, ով Արտավազդ Փելեշյանին բնութագրեց իբրեւ հայկական կինոյի լեգենդ, ով թեեւ թվով քիչ եւ ոչ երկար ֆիլմեր է նկարահանել, սակայն նա համարվում է պոետիկ ֆիլմի վարպետ եւ ամենաոգեշնչող կինոռեժիսորներից մեկը: Նա վկայակոչեց Փարաջանովին, ով ասել է. «Փելեշյանը կինեմատոգրաֆի քիչ թվով հանճարներից մեկն է»: Արտավազդ Փելեշյանն ստանալով պղնձյա արձանիկը, նշեց, որ իր համար մեծ պատիվ է այդ մրցանակը ստանալ եւ շնորհակալություն հայտնեց Յիհլավայի կինոփառատոնին: Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաեւ վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունինչպես նաեւ վարպետության դաս ուսանողության համար:

Նշենք, որ Պրահայում Արտավազդ Փելեշյանն արդեն անցկացրել է վարպետության դաս Չեխիայի կատարողական արվեստների ակադամիայի կինոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետի ուսանողների համար, իսկ «Պոնրեպո» կինոթատրոնում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունից հետո մինչեւ կեսգիշեր պատասխանել է հանդիսականների հարցերին: Վարպետը Չեխիայում է գտնվում Կատարողական արվեստների ակադեմիայի հրավերով:

Պրահայում Արտավազդ Փելեշյանն իր տիկնոջ հետ այցելել է նաեւ վերջերս հայ համայնքին փոխանցված Սուրբ Հոգի եկեղեցի, ուր նրանց հյուրընկալել է Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:

Այնուհետեւ պարոն Փելեշյանը եւ իր ուղեկիցները այցելել են Հայաստանի դեսպանություն, ուր նրանց ընդունել է Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ