RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1346, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան

Բոլորովին վերջերս համաշխարհային լրատվամիջոցները լայնորեն ազդարարեցին համայն հայության համար հաճելի մի իրողությունՙ Հայաստանում արդարադատության նախարար է նշանակվել մի կին, որը ամենագեղեցիկն է մոլորակի բոլոր նախարարուհիների մեջ: Եվ եթե հայ կանանց մի մասը կարող էր նախանձով լցվել այդ փաստի նկատմամբ (դե, կինը մնում է կին), ապա հայ տղամարդիկ միաձայն էին իրենց համակրանքումՙ արժանի է այդ կոչմանը: Մնում էր միայն սպասել, թե այդ բնական գեղեցկությունը ինչ ազդեցություն կունենա նրա հետագա գործունեության վրա:

Բայց հենց այնպես չվերհիշվեց օտար լրագրողների այդ գեղագիտական հետեւությունը: Իմ մոտիվը առավել քան երկրային է: Մի տխուր օր պետավտոտեսչությունից զգուշացում ստացա բավականին կլորիկ մի գումարի տուգանք վճարելու մասին: Տեսանկարից դժվար էր համոզվել երթեւեկության կանոնի խախտման հավաստիության մեջ եւ ես ուղեւորվեցի ծովակալ Իսակովի փողոցի հայտնի «փոսը» (չգիտեմ ինչու են երեւանցիները այդ վերգետնյա շինությունն այդպես անվանել): Հերթապահ տեսուչը ամենայն արժանապատվությամբ իմ սխալը տեսաժապավենով, ժողովրդական լեզվով ասած, «կոխեց աչքս»: Նույնիսկ անհարմար զգացի: Ինձ մխիթարեցի, որ այդ օրը երեւի ներկա եմ եղել Հայաստանը կործանող արտագաղթի վերաբերյալ որեւէ մամլո ասուլիսի եւ հուզված ու մտահոգված աչքաթող եմ արել խաչմերուկի կարմիր լույսը: Բայց սա չէր ամենամեծ ողբերգությունը: Տեսուչը պեղեց-գտավ իմ կողմից թույլ տրված եւս մի հնամաշ խախտում, ասելով, որ այդ մասին ես չեմ իրազեկվել, արգելանքի տակ եմ եւ այդ պատճառով էլ ներկայացվող նոր տուժական գումարին հավելվում է նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետՙ Հարկադիր) ջանքերի դրամական փոխհատուցումը:

Ահա եւ ես հայտնվեցի մեր երկրի արդարադատության քրմանոցում: Երեք ժամ տանջալից հերթի կանգնելուց հետո վճարեցի ե՛ւ պետավտոտեսչության տուգանքը, ե՛ւ Հարկադիրի վարձը: Հերթի մեջ մեծաթիվ էին բախտակից ընկերները, որոնց վրդովմունքը անսահման էր: Սակայն այդ արանքում ես հասցրի ոչ պաշտոնապես զրուցելու գերատեսչության մի քանի աշխատակիցների հետ եւ իմ այն հարցին, թե չիրազեկված վարորդը ինչու պիտի չափի Հարկադիրի միջանցքները, լսում էի նույն կենսահաստատ պատասխանըՙ դա արդեն մեր գործը չէ, մենք պատվեր ենք ստանում եւ կատարում ենք մեր պարտականությունը: Գնացեք եւ ձեր հարցերը պարզեք պետավտոտեսչությունում ու «փոստում»: Բյուրոկրատիայի անծայր մի շղթա: Հետաքրքրական է, ժամանակին ինչպես ավարտվեցին այդ հարցի շուրջ հայոց խորհրդարանում ծավալված բուռն բանավեճերը, ինչ տվեցին մասնավորապես պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բացահայտ վարորդամետ կրակոտ ելույթները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ