RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015



Տեղադրվել է` 2015-03-05 23:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1299, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«Focus». ԿԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԴՈՆԲԱՍԻՑ

Պ. Ք.

Գերմանական «Focus» հանդեսի էջերում Արտաքին քաղաքականության գերմանական ընկերության (DGAP) Արեւելյան Եվրոպայի երկրների փորձագետ Շտեֆան Մայստերը Կիեւին կոչ է անում հրաժարվել Դոնբասից։ «Այդ տարածքն ամեն դեպքում կորսված է, մասնավորապեսՙ տեսանելի ապագայում։ Ուստի, երկրի մնացյալ մասը փրկելու եւ Եվրոպայի իրադրությունը կայունացնելու համար Ուկրաինայի իշխանությունները պարտավոր են միառժամանակ հրաժարվել այդ տարածքից», կարծում է քաղաքագետը։

Մայստերի խոսքերով, երկրի արեւելյան մասը «հանձնելով»ՙ Կիեւը «կկարողանար կենտրոնանալ հույժ անհրաժեշտ բարեփոխումների վրա, զբաղվել Ուկրաինայի քայքայված տնտեսության վերականգնման եւ սոցիալական իրավիճակի բարելավմամբ»։

Ի տարբերություն ՌԴ-ին Ղրիմի միացման, Արեւելյան Ուկրաինայի վերահսկումը «չի համապատասխանում Պուտինի շահերին», վստահ է փորձագետը։ «Ղրիմի դեպքում ռազմավարական որոշումն ընդունվեց հանուն ՌԴ Սեւծովյան նավատորմի պաշտպանության։ Մինչդեռ Դոնբասը Ռուսաստանի համար նման արժեք չունի», ընդծգում է նա։

Մայստերը նշում է, որ Եվրոմիության անվճռականությունը Ռուսաստանին թույլ է տալիս էլ ավելի թուլացնել Ուկրաինան։ ԵԱՀԿ-ն բավարար ուժ չունի հրադադարի վերահսկման համար։ «Ուկրաինայի իրադրության կայունացման համար անհրաժեշտ է ԵՄ-ին այդ երկրի ծավալուն ինտեգրում. պետք է առաջարկել ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար, ինչպես նաեւ ներկայացնել Մարշալի պլանի պես մի բան, որը կնպաստեր Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը», կարծում է փորձագետը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ