RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2635, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԻ՞

Մ. Խ.

Չգիտեմ ինչ ենք մենք` հայերս փնտրում, երբ աշխարհով մեկ որոնում ենք հայկական ծագմամբ հայտնի մարդկանց, բայց երեւում է` դա արդարացում եւ հանգստացում է անվերջ միգրացիայի, աշխարհով մեկ փշրվելու մեր հակումի դիմաց. ներսից աղմկող խղճի խայթի մեղմման փորձ: Ահա հերթական անգամ մամուլ են սպրդել տեղեկություններ, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայ է, այն էլ` երկկողմանի: Տեղեկությունը հայկական եւ ռուսական ինտերնետ տարածք է տարածվել հոլանդական De Week Krant թերթից, որն այդ լուրը շատ ավելի վաղ վերցրել էր ռուսական Regnum-ից: Սակայն այդ լուրը հետագայում, իբր, ռուսական Regnւմ-ը մաքրել է իր ռեսուրսներից, սակայն անձամբ մենք լուրն ամբողջական գտանք ռուսական շատ ուրիշ աղբյուրներում:

Ըստ այդմ` Բրազիլիա-Ռուսաստան, Հնդկաստան-Չինաստան քառյակի մի գագաթաժողովի ընթացքում, ՌԻԱ-Նովոստի գործակալության ներկայացուցչի` Ռուսաստանում տարածված Մեդվեդեւի հրեական ծագման մասին հարցին պատասխանելով` Դ. Մեդվեդեւը հերքել է խոսակցություններն իր հրեական արմատների մասին, ավելացնելով, որ իր արմատները հայկական են, իր նախնիները Արեւմտյան Հայաստանից են (նա ասել է` Թուրքական Հայաստանից), Ադանա քաղաքից ու ինքը հպարտանում է դրանով: Նա նաեւ նշել է, որ ինքը ծնվել է Ռուսաստանում:

Ըստ հրապարակումների` Մեդվեդեւի հայրական ազգանունը Բագրատյան է, մորականը` Նախշիկյան: Մեդվեդեւը իր Բագրատյան ազգանունը փոխել է այն ժամանակ, երբ գլխավորել է ԿԳԲ-ի` Ֆրանսիայի ռեզիդենտուրան: Ֆրանսիայի հայկական մեծ համայնքի պարագայում` ԿԳԲ-ի գործակալի հայ լինելը չէր խրախուսվում: Մի խոսքով` ինքը, Մեդվեդեւն է ասել, որ հարյուրտոկոսանոց հայ է եւ հպարտանում է իր հայ նախնիներով:

Ավելացնենք նաեւ, որ Մեդվեդեւի հրեական ծագման մասին պատմության մեջ, առանց, իհարկե, Մեդվեդեւի կողմից հաստատման փաստի, ինչպես հայ լինելու դեպքում է, նշվում է, թե Մեդվեդեւի անունը Մենեհեմ (Դավիթ) Ահարոնովիչ Մենդել է, հայրը` Ահարոն Աբրամովիչ Մենդել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ