RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



ԹԵԺ ԿԵՏԵՐ

Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1793, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ Է ՈՉՆՉԱՑՐԵԼ

Պ. Ք.

Առեւանգվել են տասնյակ քրիստոնյաներ

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը, ոչնչացնելով մոտ 10 հազար գիրք: Այդ մասին հաղորդում է «Էլաֆ» կայքէջը:

Պայթյունի հետեւանքով եռահարկ շենքում հրդեհ է բռնկվել: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են սարքել Իրաքի մշակութային ժառանգությունը հանդիսացող գրքերից ու ձեռագրերից: Ոչնչացված գործերի մեջ եղել են մշակույթին, փիլիսոփայությանը, պատմությանը նվիրված հազվագյուտ նմուշներ: Իսլամիստ գրոհայիններն իրենց գործողություններն արդարացրել են նրանով, որ գրքերն ու ձեռագրերը իբր սերմանում էին այլախոհություն:

Անբար նահանգի խորհրդի անդամ Ադալ ալ Ֆահդաուին հայտնել է, որ վերջին շաբաթներին իսլամիստներն ավերել են եւս մի քանի գրադարան, դրանցում ոչնչացնելով ավելի քան 100 հազար գիրք:

«Ինտերֆաքս» գործակալությունը իր հերթին հաղորդում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում «Իսլամական պետության» գրոհայիններն առեւանգել են առնվազն 90 քրիստոնյաների: Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհրդի տվյալներով, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսլամիստները Հասաքե նահանգում քրդերից հետ են խլել երկու բնակավայր:

Սիրիական բանակը եւ քրդերի ինքնապաշտպանական ուժերը երկու ամիս է պաշտպանում են Հասաքե նահանգային կենտրոնը (Դամասկոսից 612 կմ հեռու) եւ Քամիշլի քաղաքը, որոնց սպառնում է ելուզակային կազմավորումների պաշարումը:

Զինված ծայրահեղականները օրերս Թել Հորմուզում հրկիզել են քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկը եւ տասնյակ տներՙ Թել Շամիրամում, Թել Նասրիում, Էլ Ագայբեշում, Թումա-Իլդում եւ Էլ Հաուզում: Զոհվել են ասորական գյուղերի տասնյակ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ ստիպված փախել են հարեւան շրջաններ, որոնք սիրիական բանակի եւ քրդերի պաշտպանության տակ են:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Իրաքի եւ Սիրիայի տարածքների զգալի մասում 2013 թվականից փաստորեն գոյություն ունի որպես չճանաչված կիսապետություն: 2014 թ. հունիսի 29-ին իրեն հռչակել է որպես համաշխարհային խալիֆություն, որի կենտրոնը սիրիական Ռաքքա քաղաքն է: Կազմակերպությունը 2006 թ. հիմնվել է Իրաքում 11 արմատական իսլամիստական խմբավորումների միաձուլման միջոցովՙ «Ալ Ղաիդայի» տեղական ստորաբաժանման գլխավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ