RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1450, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԱԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Կյանքի ամբողջ ընթացքում ծառայելով Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին` Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նախագահի պաշտոնից: Անցած շաբաթ, Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ընդգրկված են Համագումարի 4 նախկին կամավորներ, ընտրեց նոր ղեկավարություն:

Որպես Համագումարի համանախագահներ ընտրվել են Մասաչուսեթսի Խորհրդի անդամ Անտոնի Բարսամյանը եւ Նյու Յորքի Խորհրդի անդամ Վան Գրիգորյանը: Միասին նրանք պետք է վերահսկեն կազմակերպության ամենօրյա գործունեությունը:

Արդեն նախկին նախագահ Հրայր Հովնանյանը, ով ավելի քան 30 տարի որպես Համագումարի նախագահ ծառայել է վերջինիս կազմավորումից ի վեր եւ իր սիրտն ու հոգին նվիրել է Համագումարին, հայտարարեց. «Մեծ պատիվ էր ղեկավարել Համագումարը: Ես գնահատում եմ Խորհրդի յուրաքանչյուր անդամի` իրենց նվիրվածության եւ հանձնառության համար, եւ հաջողություն մաղթում Վանին ու Անտոնիին»: Մայիսի 1-ից Հովնանյանը կմնա Համագումարում որպես պատվավոր նախագահ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարից ստացված հաղորդագրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ